Վալլե Դ'Աոստա (Valle d'Aosta), ինքնավար մարզ Իտալիայում։ Տարածությունը 3,3 հազար կմ2 է, բնակչությունը՝ 114,1 հազար (1976)։ Գլխավոր քաղաքը՝ Աոստան է։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Ալպերում, հիմնականում համանուն հովտում։ Գետային ցանցը խիտ է։ Գյուղատնտեսական հիմնական ճյուղը կաթնաանասնապահությունն է, արտադրում է պանիր, յուղ և այլն։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ։ Կան էլեկտրամետալուրգիական, սինթետիկ և արհեստական գործվածքների ձեռնարկություններ, երկաթի հանքանյութի, անտրացիտի, մարմարի արդյունահանում, ՀԷԿ։ Զարգացած է տուրիզմը և լեռնադահուկային սպորտը։