Վալեսկա Գրիզեբախը ծնվել է 1968 թվականին Բրեմենում։ Փիլիսոփայություն և գերմաներեն է սովորել Բեռլինում, Մյունխենում և Վիեննայում։ Վիեննայի կինոակադեմիայում 1993 թվականից ուսանել է նաև ռեժիսուրա Պետեր Պացակի, Վոլֆգանգ Գլյուքի և Միխայել Հանեքեի մոտ[4]։ Նրա «Եղիր իմ աստղը» ավարտական ֆիլմը 2002 թվականին ներկայացվել է Ադոլֆ Գրիմե մրցանակին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կինոքննադատների մրցանակին և ստացել Թուրինի կինոփառատոնի Մեծ մրցանակը։ Երկրորդ խաղարկային ֆիլմը՝ «Բաղձանքը», առաջին անգամ ցուցադրվել է 2006 թվականին Բեռլինալեի մրցութային ծրագրում։ Ֆիլմը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Ժյուրիի հատուկ մրցանակին Բուենոս Այրեսում, Աստուրիասի մեծ մրցանակին Խիխոնի միջազգային կինոփառատոնում և Ժյուրիի հատուկ մրցանակին Վարշավայի միջազգային կինոփառատոնում։ «Վեսթերն» ֆիլմը 2017 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[5]։