Սամիր Աբդուլով
Քաղաքացիությունը | Ադրբեջան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1987[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սամիր Ջամալ օղլի Աբդուլով (ադրբ.՝ Abdulov Samir Camal oğlu, մայիսի 8, 1987[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղում է Ադրբեջանի առաջին դիվիզիոնի «Շուշա» ֆուտբոլային ակումբում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամիր Աբդուլովը ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին Սումգայիթ քաղաքում։ 1995 թվականին սկսել է ֆուտբոլով զբաղվել Սումգայիթի ֆուտբոլի դպրոցում, վաստակավոր մարզիչ Թոֆիգ Ռզաևի և Աղամուս Բագիրովի ղեկավարությամբ։ Այստեղ անց է կացրել 8 տարի։ Ադրբեջանի միջազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, որտեղ սովորել է 2004-2008 թվականներին։ 2013 թվականին ընտանիք է կազմել, ունի մեկ որդի։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամիր Աբդուլովը Սումգայիթի ֆուտբոլի դպրոցի սան է։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տարիները ֆուտբոլիստն անց է կացրել Սումգայիթի «Ղազար-Սումգայիթ» և «Գյանջլարբիրլիյի» ակումբներում։ Հետագայում խաղացել է նաև Եվլախի «Քարվան», Զագաթալայի «Սումգայիթ», Բաքվի «Ազալ», «Գյանջա»[2] և «Սումգայիթ» ակումբներում։
2012 թվականի ամռանը տեղափոխվել է Ադրբեջանի առաջին դիվիզիոնում հանդես եկեղ «Նեֆթչալա» ակումբ[3]։ 2014 թվականի փետրվարին, ձմեռային տրանսֆերի պատուհանի ժամանակ կես տարով պայմանագիր է կնքել առաջին դիվիզիոնի մեկ այլ` «Շուշա» ֆուտբոլային ակումբի հետ[4]։
Առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի առաջնության մասնակցության վիճակագրությունն ըստ խաղաշրջանների.
№ | Խաղաշրջան | Ակումբ | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
1 | 2003 / 2004 | «Ղազար-Սումգայիթ» | 10 | 1 |
2 | 2004 / 2005 | «Գյանջլարբիրլիյի» | 24 | 2 |
3 | 2005 / 2006 | «Քարվան» | 39 | 4 |
4 | 2006 / 2007 | «Սիմուրգ» | 5 | 0 |
5 | 2009 / 2010 | «ԱԶԱԼ» | 10 | 0 |
6 | 2010 / 2011 | «ԱԶԱԼ» | 8 | 0 |
7 | 2010 / 2011 | «Գյանջա» | 7 | 1 |
8 | 2011 / 2012 | «Սումգայիթ» | 10 | 1 |
9 | 2013 / 2014 | «Նեֆթչալա» | 35 | 8 |
10 | 2013 / 2014 | «Շուշա» | 11 | 5 |
Գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի գավաթի մասնակցության վիճակագրությունն ըստ խաղաշրջանների.
№ | Խաղաշրջան | Ակումբ | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
1 | 2009 / 2010 | «ԱԶԱԼ» | 3 | 0 |
2 | 2010 / 2011 | «ԱԶԱԼ» | 1 | 0 |
3 | 2011 / 2012 | «Սումգայիթ» | 1 | 1 |
4 | 2012 / 2013 | «Նեֆթչալա» | 2 | 1 |
5 | 2013 / 2014 | «Նեֆթչալա» | 1 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարվան
- 2006 թվական - Ադրբեջանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր
- 2006 թվական - Ադրբեջանի Գավաթի եզրափակիչ
- 2007 թվական - Ադրբեջանի Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր
Նեֆթչալա
- 2014 թվական - Ադրբեջանի Առաջին խմբի առաջնության արծաթե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Samir Abdulov “Gəncə”də Արխիվացված 2014-08-08 Wayback Machine(ադրբ.)
- ↑ Протокол матча I тура Первого Дивизиона чемпионата Азербайджана между клубами «Нефтчала» и «Карван».
- ↑ Samir Abdulov özünə yeni klub tapdı Արխիվացված 2014-08-08 Wayback Machine(ադրբ.)
|