Սեմուել Ադջեյ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գանա | ||
Մականուն | Սեմի | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1980 (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Ակրա, Գանա | ||
Հասակ | 186 սմ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հարթս օֆ Օուկ | ||
Համար | 1 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997-2004 թթ. 2004-2005 թթ. 2005 2005-2008 թթ. 2008-ներկա |
Հարթս օֆ Օուկ Կլուբ Աֆրիկեն Հարթս օֆ Օուկ Աշդոդ Հարթս օֆ Օուկ |
150 (16) 20 (0) 7 (0) 83 (0) ? (?) | |
Ազգային հավաքական | |||
2001-2007 թթ. | Գանա | 37 (0)[1] | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սեմուել (Սեմի) Աջեյ (անգլ.՝ Samuel Adjei, սեպտեմբերի 1, 1980[2][3], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ներկայումս հանդես է գալիս «Հարթս օֆ Օուք» ակումբում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է «Հարթս օֆ Օուկ» ակումբում։ 2005 թվականի սեպտեմբերի 15-ին տեղափոխվեց թունիսյան «Կլուբ Աֆրիկեն»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 150 հազար դոլար։ Դանիացի Ռենե Նիգոր Ենսենի հարվածը հետ մղելուց հետո դարձավ ֆուտբոլի ազգային հերոս։ Աֆրիկայի լավագույն դարպասապահներից մեկն է։ 2008 թվականի նոյեմբերի 29-ին վերադարձավ հարազատ ակումբ[4]։
Նա վերջապես համաձայնեց գալ «Հարթս օֆ Օուք» այն բանից հետո, երբ տեղական թերթին տված հարցազրույցում ասաց, որ համաձայն է ակումբում խաղալ ևս մեկ մրցաշրջան, որպեսզի Գանայի հավաքականի գլխավոր մարզիչ Միլովան Ռաևացը նորից իրեն հրավիրի հավաքական։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա եղել է հավաքականի գլխավոր դարպասապահը։ Աջեյը մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած Աֆրիկայի ազգերի գավաթ 2006-ի խաղարկությանը, իսկ 2006 թվականի աշխարհի առաջնությանը խաղացել է Նիգերիայի հավաքականում[5]։ Աջեյը մրցաշրջանում խաղաց մեկ խաղ, դուրս գալով փոխարինման այն բանից հետո, երբ հավաքականի հիմնական դարպասապահ Ռիչարդ Քինգստոնը վնասվածք ստացավ։
2007 թվականի մարտի 24-ին՝ Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը կայացավ Գրացում, Աջեյը տեղ զբաղեցրեց Գանայի հավաքականի դարպասում։ Առաջին խաղակեսում նա վնասվածք ստացավ ավստրիացի հարձակվողների հետ ընդհարման պատճառով և տեղափոխվեց հիվանդանոց։ Փոխարինման դուրս եկավ Ռիչարդ Քինգստոնը։ Աջեյը կրկին հրավիրվեց մասնակցելու Աֆրիկական ազգերի 2008 թվականի գավաթի խաղարկությանը՝ խաղալու երկրորդ դարպասապահի կարգում։ Մրցաշարի ավարտից հետո հավաքականում կարիերան ավարտեց։ Ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Նյու Ջերսիում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Maritzburg send Adjei away (անգլ.)
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ News in Ghana | Papic cold about Adjei deal | Premier League Արխիվացված 2008-12-23 Wayback Machine (անգլ.)
- ↑ WM-Teilnehmer Ghana patzt gegen Nigeria(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1980 ծնունդներ
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գանայում ծնվածներ
- Ակրա քաղաքում ծնվածներ
- Գանացի ֆուտբոլիստներ
- Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ