Պիա Արկե
Պիա Արկե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1958 |
Ծննդավայր | Ittoqqortoormiit, Սերմերսոոք, Գրենլանդիա, Դանիա |
Մահացել է | մայիս 2007 (48 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Գիտական աստիճան | փիլիսոփայության թեկնածու |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարչուհի և դերասանուհի |
Pia Arke Վիքիպահեստում |
Պիա Արկե (դան․՝ Pia Arke, ծննդյամբ՝ Գանտ (դան․՝ Gant), սեպտեմբերի 1, 1958, Ittoqqortoormiit, Սերմերսոոք, Գրենլանդիա, Դանիա - մայիս 2007, Կոպենհագեն, Դանիա), կալաալիտցի և դանիացի վիզուալ արվեստի և պերֆորմանսի ոճով ստեղծագործող նկարչուհի, գրող և լուսանկարիչ։ Հայտնի է Գրենլանդիայի բնանկարների իր ինքնանկարներով և Գրենլանդիայի բնապատկերների լուսանկարներով, ինչպես նաև իր կտավներով, ստեղծագործություններով, որոնք արտացոլում են իր երկրի գաղութային պատմությունը և Դանիայի և Գրենլանդիայի միջև բարդ էթնիկ և մշակութային հարաբերությունները[1][2]։ Որպես նկարիչ իր գեղարվեստական և հետազոտական կարիերայի ընթացքում Արկեն օգտագործել է իր խառը ժառանգության փոխաբերությունը («կիսատոհմիկ»)՝ որպես այդ պատմական հարաբերությունները պատկերելու միջոց, ինչպես նաև անդրադառնալու Արկտիկայի բնիկ ժողովուրդների ինքնության և պատկերման կարևոր խնդիրներին[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիա Արկեն ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 1-ին, Գրենլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող Իլլոկորտորմիուտ քաղաքում՝ դանիացի հեռագրող Յորգեն Գանտի և գրենլանդացի Յուստին Պիպարայիկ Բիրգիտեի ընտանիքում։ Մեծացել է հյուսիսային Գրենլանդիայի Տուլե շրջանում և հարավային Քակորտոք քաղաքում, սակայն նման ծագման շատ երեխաների պես նա երբեք չի սովորել գրենլանդերեն խոսել։ Ընտանիքի հետ ապրել է ինչպես Գրենլանդիայի արևելքում, այնպես էլ արևմուտքում։ Գրենլանդիայի դանիական դպրոցներում նախնական կրթություն ստանալուց հետո՝ 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Դանիա։ 1987 թվականին Արկեն տեղափոխվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ հաճախել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա՝ սովորելով գեղանկարչություն Մոգենս Մյոլլերի և Պեր Բակ Ենսենի մոտ, որն ավարտել է 1993 թվականին։
1993 թվականին Արկեն ընդունվել է նույն ակադեմիայի տեսության և հաղորդակցության ֆակուլտետ։ 1995 թվականին ստացել է կերպարվեստի մագիստրոսի կոչում «Էթնո-Էսթետիկա» (Ethno-Esthetics/Etnoæstetik) վերնագրով հրապարակված ատենախոսությամբ, որտեղ նա խստորեն քննադատել է արևմտյան ռոմանտիկ և պարզունակ կարծրատիպերը «Էսկիմոսական» արվեստի վերաբերյալ՝ ընդգծելով արվեստում մշակութային ինքնության և իսկականության քննադատական հարցերը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների վերջերին Արկեն սկսել է ցուցադրել իր նկարները։ 1988 թվականին նկարչուհին ստեղծել է իր սեփական իրական չափերի կետային անցքերով խցիկը (աբսկուրի խցիկ), որը պատրաստել է իր ձեռքով սոճուց և նրբատախտակից, որպեսզի լուսանկարի Գրենլանդիայի բնապատկերները, որոնց նա ծանոթացել է երեխա հասակում։ Այդ աշխատանքի արդյունքները ներկայացվել են նրա «Երևակայական հայրենիք» ցուցահանդեսում 1990 թվականին[1][2]։ Այդ խցիկն ունեցել է փոքրիկ մուտք, որով նկարիչը ներս է մտնում և թաղանթն ամրացնում հետևի պատին։ Արտաքին լույսը ներթափանցում է ներքին տարածության հակառակ ծայրում գտնվող փոքրիկ բացվածքով։ Նկարչուհին հաճախ օգտագործել է դանդաղ լուսակայման պրոցեսը (15-ից 30 րոպե)՝ մնալով տուփի մեջ, կարգավորելով գործընթացը սեփական մարմնով, որը տեսանելի ստվեր է գցում պատրաստի պատկերի վրա[5]։
1997 թվականին Editors' introduction to Pia Arke. Arctic Hysteria-ում Իբեն Մոնդրուպը նկարագրել է, թե ինչպես է իր ցուցահանդեսը կանխամտածված վերնագրվել «Արկտիկական հիստերիա»՝ հղում կատարելով հակասական, իռացիոնալ վարքագծին, որը երբեմն ցուցադրում են բնիկ կանայք։ Նրա ցուցահանդեսները և դրան ուղեկցող քննարկումները դրդել են դանիական հասարակությանը վերանայել Գրենլանդիայի գաղութային պատմությունը։ Նրա կենդանության օրոք նրա ցուցահանդեսներից միայն մի քանիսն են անցկացվել, Դանիայում նրա աշխատանքների առաջին խոշոր ցուցահանդեսը տեղի է ունեցել միայն 2010 թվականին՝ նրա մահից հետո՝ Tupilakosaurus (2010) անվանումով[6]։
Իր արվեստի և լուսանկարների միջոցով նա կրկին հետազոտել է մանուկ հասակում ապրած վայրերը՝ բացահայտելով Դանիայի ռեպրեսիվ գաղութացումը։ Tupilakosaurus ցուցահանդեսի ցուցադրությունը բաղկացած է եղել ավելի քան 70 լուսանկարներից, կտավներից, տեսանյութերից, ինստալյացիաներից և տեքստերից։ Արդյունքում, Արկեն ձեռք է բերել Սկանդինավիայի հետգաղութային ամենակարևոր քննադատներից մեկի համբավը՝ շնորհիվ իր գեղարվեստական հետազոտությունների, որոնք նա անցկացրել է ավելի քան երկու տասնամյակ[7]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 – «16-րդ Ստամբուլի բիեննալե։ Յոթերորդ մայրցամաք», համադրող՝ Նիկոլաս Բուրիո, Պերա թանգարան, Ստամբուլ, Թուրքիա[8]
- 2019 – «Պիա Արկե. Հրաշքների երկիր», համադրող՝ Կատրինե Էլիզ Պեդերսեն, Թրոնհեյմի պատկերասրահ, Թրոնհեյմ, Նորվեգիա[9]
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիա Արկեն մահացել է քաղցկեղից 2007 թվականի մայիսին 48 տարեկան հասակում[10]։ Նրա «Ethno-Aesthetics» (1995) և «StoriesfromScoresbysund» (2003) գրքերը վերահրատարակվել են և թարգմանվել անգլերեն, դանիերեն և գրենլանդերեն լեզուներով։ 2010 թվականին Դանիայի ազգային թանգարանում անցկացված ցուցահանդեսը այնուհետև անցկացվել է Շվեդիայում և Գրենլանդիայում[7]։
Հրատարակված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arke, Pia Ethno-aesthetics. — Kunsttidsskriftet ARK, Pia Arke Selskabet & Kuratorisk Aktion, 2010. — ISBN 978-87-993523-1-9
- Arke, Pia Stories from Scoresbysund: Photographs, Colonisation and Mapping. — Pia Arke Selskabet and Kuratorisk Auktion, 2010. — ISBN 978-87-993523-0-2
- Arke, Pia Tupilakosaurus: An Incomplete(Able) Survey of Pia Arke's Artistic Work and Research. — 2012. — ISBN 978-87-993523-3-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Abildgaard, Hanne. «Pia Arke» (դանիերեն). Kunstindeks Danmark / Weilbacks Kunstnerleksikon. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Misfeldt, Mai (2012 թ․ հունիսի 21). «En pioner i dansk samtidskunst» (դանիերեն). Kristeligt Dagblad. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Gant, Erik The 'Arke' Typical // Katalog. — 1996.
- ↑ 4,0 4,1 Thisted, Arke (2012). «De-Framing the Indigenous Body: Ethnography, Landscape and Cultural Belonging in the Art of Pia Arke». Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Jonsson, Stefan On Pia Arke // Afterall: A Journal of Art, Context and Enquiry. — 2017. — Т. 44. — С. 12—21. — ISSN 1465-4253. —
- ↑ Mondrup, Iben Editors' introduction to Pia Arke. Arctic Hysteria 1997(անգլ.) // NORA - Nordic Journal of Feminist and Gender Research : journal. — 2015. — Т. 23. — № 4. — С. 313—316. —
- ↑ 7,0 7,1 TUPILAKOSAURUS: Pia Arke’s Issue with Art, Ethnicity, and Colonialism, 1981—2006, e-flux.com
- ↑ «Pia Arke». Istanbul Biennial. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Pia Are: Wonderland». Kunsthall Trondheim (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Pia Arke er død» (դանիերեն). KNR. 2007 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիա Արկե» հոդվածին։ |
|