Հարություն Բոյախչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյախչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Բոյախչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1907[1][2] Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 18, 1990[3] (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վաղարշապատ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | համաճարակաբան, անասնաբույժ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | animal disease?[1] |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1935)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր[2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հարություն Բարեղամի Բոյախչյան (նոյեմբերի 15, 1907[1][2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 18, 1990[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ, համաճարակաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1954)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Բոյախչյանը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 15-ին, Վաղարշապատ քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1938-1984 թվականներին եղել է ԵԱԱԻ կենդանիների համաճարակաբանության ամբիոնի վարիչ, 1984-1989 թվականներին՝ ԵԱԱԻ կենդանիների համաճարակաբանության ամբիոնի խորհրդատու[4]։
Մշակել է սիբիրախտի, բրուցելոզի, պաստերելոզի, լեպտոսպիրոզի ժամանակ գյուղատնտեսական կենդանիների աերոզոլային ու համալիր իմունացման գործնական մեթոդներ։
Մահացել է 1990 թվականի մարտի 18-ին, Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտը և պայքարը նրա դեմ։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետհրատ, 1950[5]։
- Գյուղատնտեսական կենդանիների դաբաղը։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետհրատ, 1950[6]։
- Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները և նրանց պրոֆիլակտիկան։ (Զոոտեխնիկական դասընթացների ձեռնարկ գյուղատնտեսական 2-րդ կարգի վարպետներ պատրաստելու համար), Բոյախչյան Հարություն Բարեղամի, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Երևան, Հայպետհրատ, 1951[7]։
- Գյուղատնտեսական կենդանիների ծաղիկ հիվանդությունը և պայքարը նրա դեմ։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետհրատ, 1951[8]։
- Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոյզը և պայքարը նրա դեմ։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետհրատ, 1954[9]։
- Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկան։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետհրատ, 1955[10]։
- Անասնաբուժակի ուղեցույց։ Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին, Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետհրատ, 1959[11]։
- Խոշոր և մանր եղջերավոր անասունների ինֆեկցիոն հիվանդությունները, Երևան, 1961 (համահեղինակ)[12]։
- Էպիզոոտոլոգիա և միկրոբիոլոգիա։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962[13]։
- Սիբիրախտը և նրա դեմ պայքարի փորձը Հայաստանում։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, Հայպետգյուղհրատ , 1962[14]։
- Անասնաբուժական ախտահանություն։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Տեր-Հովհաննեսովա Օլգա Գերասիմի, Երևան, «Հայաստան», 1965[15]։
- Անասնաբույժի ուղեցույց։ (Վարակիչ հիվանդություններ), Բոյախչյան Հարություն Բարեղամի, Երևան, «Հայաստան», 1966[16]։
- Մոնոմիցինը և նրա օգտագործումն անասնաբուժական պրակտիկայում։ Բոյախչյան Հարություն Բարեղամի, Գյուղատնտեսության գիտա-տեխնիկական ընկերության ռեսպուբլիկական վարչություն, Երևան, «Հայաստան», 1966[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=1156
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 232։
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1950). Գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտը և պայքարը նրա դեմ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1950). Գյուղատնտեսական կենդանիների դաբաղը. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1951). Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները և նրանց պրոֆիլակտիկան։ Զոոտեխնիկական դասընթացների ձեռնարկ գյուղատնտեսական 2-րդ կարգի վարպետներ պատրաստելու համար. Եռամյա ագրոզոոտեխնիկական կուրսեր. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Գյուղատնտեսական պրոպագանդայի բաժին. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1951). Գյուղատնտեսական կենդանիների ծաղիկ հիվանդությունը և պայքարը նրա դեմ. Կոլխոզնիկի հանրամատչելի գրադարան. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1954). Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոյզը և պայքարը նրա դեմ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1955). Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկան. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1959). Անասնաբուժակի ուղեցույց։ Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի; Աղաբաբյան, Միհրան Միքայելի, eds. (1961). Խոշոր և մանր եղջերավոր անասունների ինֆեկցիոն հիվանդությունները. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1962). Էպիզոոտոլոգիա և միկրոբիոլոգիա (1-ին հրատ ed.). Երևան: Հայպետուսմանկհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1962). Սիբիրախտը և նրա դեմ պայքարի փորձը Հայաստանում. Երևան: Հայպետգյուղհրատ.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի; Տեր-Հովհաննեսովա, Օլգա Գերասիմի (1965). Անասնաբուժական ախտահանություն. Երևան: Հայաստան.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1966). Անասնաբույժի ուղեցույց։ Վարակիչ հիվանդ. Երևան: Հայաստան.
- ↑ Բոյախչյան, Հարություն Բարեղամի (1966). Մոնոմիցինը և նրա օգտագործումն անասնաբուժական պրակտիկայում. Գյուղատնտեսության գիտա-տեխնիկական ընկերության ռեսպուբլիկական վարչություն ՀՍՍՌ. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Բոյախչյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 516)։ |
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անասնաբուժական գիտությունների դոկտորներ
- Հայ անասնաբույժներ
- Հայ համաճարակաբաններ
- Հայ պրոֆեսորներ