Հայման Շտայնթալ
Հայման Շտայնթալ Heymann Steinthal | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1823[1][2][3] Գրյոբցիգ, Südliches Anhalt, Անհալթ-Բիտտերֆելդ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] |
Մահացել է | մարտի 14, 1899[1][2] (75 տարեկան) կամ մայիսի 14, 1899[3] (75 տարեկան) Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Վայսենզե հրեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Duchy of Anhalt |
Մասնագիտություն | բանասեր, համալսարանի դասախոս, հոգեբան և լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Hochschule für die Wissenschaft des Judentums? և HU Berlin |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն և Էթնիկական հոգեբանություն |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5] |
Հայտնի աշակերտներ | Հերման Պաուլ |
Պարգևներ | |
Heymann Steinthal Վիքիպահեստում |
Հայման Շտայնթալ (գերմ.՝ Heymann Steinthal, մայիսի 16, 1823[1][2][3], Գրյոբցիգ, Südliches Anhalt, Անհալթ-Բիտտերֆելդ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] - մարտի 14, 1899[1][2] կամ մայիսի 14, 1899[3], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի լեզվաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1863 թվականից), լեզվաբանության մեջ հոգեբանական ուղղության հիմնադիրներից։
Գործունեության առաջին շրջանում նկատելի աշխատանք է կատարել Վ․ Համբոլդտի հայացքները տարածելու ուղղությամբ։ Լեզվական երևույթները մեկնաբանել է հոգեբանության՝ ժողովրդահոգեբանության դիրքերից։ Անդրադարձել է լեզվի ծագման ու զարգացման, լեզվի ու մտածողության փոխհարաբերության հարցերին, լեզուների տիպաբանական դասակարգմանը։ Փորձել է հիմնավորել լեզվի ծագման «բնաձայնության տեսությունը»։ Այսպես կոչված, ժողովրդի ոգու արտահայտման մեջ էական տեղ է հատկացրել լեզվին։ Թեև մարդկային կոլեկտիվների ձևավորման ու լեզվի ծագման խնդրում կարևոր գործոն է դիտել աշխատանքը, սակայն շատ երևույթների մեկնաբանության մեջ ունեցել է իդեալիստական հայեցակետ։ Զբաղվել է նաև լեզվաբանության պատմության հարցերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Штейнталь Хейман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայման Շտայնթալ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 576)։ |
- Մայիսի 16 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1899 մահեր
- Մայիսի 14 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի հոգեբաններ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին