Մաքսիմ Գորկու հուշարձան (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու հուշարձան (այլ կիրառումներ)
Մաքսիմ Գորկու հուշարձան | |
---|---|
Մաքսիմ Գորկու հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1956 |
Երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մաքսիմ Գորկու հուշարձան (ռուս.՝ Памятник Максиму Горькому), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Յուրի Գագարինի անվան ծովամերձ զբոսայգու մուտքի մոտ։ Կանգնեցվել է 1956 թվականին ռուս գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (Մաքսիմ Գորկի) պատվին։
Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթայի «Օրեանդա» հյուրանոցի հետնամասում սկսվում է Յուրի Գագարինի անվան ծովամերձ զբոսայգին։ Նրա մուտքի դիմաց կանգնած է Ա. Մ. Գորկու հուշարձանը։ Հեղինակային խումբը ստեղծել է երիտասարդ Գորկու հիշվող կերպար[1]։
Բրոնզե քանդակը պատկերում է շեղօձիք վերնաշապիկով և լայնեզր գլխարկով Գորկուն, որը կանգնած է դիորիտե պատվանդանին[2]։
Դեպի հուշարձանը տանող կածանի սկզբում, դիորիտե քարաբեկորի վրա, փորագրված են գրողի խոսքերը, որոնք, ասես, ուղղված են քայլողին[1].
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1956 թվականի ապրիլի 30-ին՝ գրողի մահվան 20-րդ տարելիցի նախօրեին[2]։ Մոսկվայից ժամանել է գրողի կինը՝ Եկատերինա Պավլովնա Պեշկովան, ներկա են եղել բազմաթիվ գրողներ, տեղի բնակիչներ, որոնք հանդիպել էին Ա. Մ. Գորկու հետ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկին Ղրիմ այցելել է 1891 թվականին՝ Ռուսաստանում ոտքով զբոսնելու ժամանակ։ Հետագայում նա հաճախ է եկել Հարավային ափ, հանգստացել Յալթայում, Միսխորում, Ֆորոսի մոտ՝ «Տեսելի» ամառանոցում։ Վերջին անգամ Գորկին «Տեսելիում» եղել է 1936 թվականին՝ մահից որոշ ժամանակ առաջ[1]։
Խորհրդանշական է, որ Յալթայում տեղադրված առաջին հուշարձաններից էին Չեխովի և Գորկու քանդակները, որանք գտնվում են գրեթե հարևանությամբ[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշարձանի տեսքը հետևից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник А. М. Горькому».
- ↑ 2,0 2,1 «Памятник Горькому в Ялте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.