Մեթանոլային թունավորում
Մեթանոլային թունավորումը մեթանոլով թունավորումն է[1]։ Ախտանիշներից կարող են լինել գիտակցության մթագնումը, խանգարված հավասարակշռություն, փսխումը, որովայնի ցավը, և բնորոշ հոտը բերանից[1][2]։ Տեսողության վատացումը կարող է սկսվել թունավորումից 12 ժամ անց[2]։ Ուշ ախտանիշները կարող են ներառել կուրությունը և երիկամային անբավարարությունը[1]։ Թունավորումը և մահը կարող են ի հայտ գալ անգամ փոէր քանակների օգտագործումից[1]։
Մեթանոլով թունավորումը հիմնականում առաջանում է ապակի մաքրող հեղուկ խմելուց հետո[2]։ Սա կարող է լինել պատահականության արդյունք կամ դիտավորություն՝ ինքնասպանության նպատակով[1]։ Թունավորումը հազվադեպ հանդիպում է մաշկի հետ շփումից կամ գոլորշիների ներշնչումից հետո[1]։ Երբ օրգանիզմում մեթանոլը կենսափոխվում է, առաջանում է ֆորմալդեհիդ, մրջնաթթու և ֆորմիատ, որը թունավորման հիմնական պատճառն է[2]։ Ախտորոշման մասին ենք մտածում երբ կա ացիդոզ կամ օսմոլյարության շեղում և հաստատվում է արյան մեջ քանակի ուղղակի չափումով[1][2]։ Նման ախտանիշներով կարող են ընթանալ նաև այլ վիճակներ, օրինակ՝ վարակները, տարբեր թունավոր ալկոհոլների օգտագործումը, սերոտոնինային համախտանիշը և դիաբետիկ կետոացիդոզը[2]։
Բուժման վաղ սկսումը մեծացնում է լավ ելքի հավանականությունը[2]։ Բուժումը բաղկացած է հիվանդի կայունացումից, որին հաջորդում է հակաթույնի կիրառումը[2]։ Նախընտրելի հակաթույնը ֆոմեպիզոլն է, կարող է օգտագործվել էթանոլը, երբ վերջինս առկա չէ[2]։ Օրգանների վնասման և ծանր ացիդոզի դեպքում կարող է կիրառվել հեմոդիալիզ[2]։ Բուժման մեջ կարող են կիրառվել նաև նատրիումի հիդրոկարբոնատ, Վիտամին B9, Թիամին[2]։
Բռնկումները տեղի են ունեցել խմելու ալկոհոլի աղտոտման հետևանքով[2]։ Վերջինս հազվադեպ է հանդիպում զարգացող երկրներում[2]։ 2013 թվին ԱՄՆ-ում 1700-ից ավել դեպք է գրանցվել[5]։ Ախտահարվածները հիմնականում չափահասներ են և տղամարդիկ[5]։ Մեթանոլով թունավորումը նկարագրվել է դեռ 1856 թվականին[6]։
Նշաններ և ախտաիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթանոլային թունավորման սկզբնական ախտանիշներն են՝ կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, խանգարված հավասարակշռություն և խառնաշփոթ։ Բավականաչափ մեծ դոզաները կարող են առաջացնել գիտակցության կորուստ և մահ։ Մեթանոլի ազդեցության սկզբնական ախտանշանները հիմնականում ավելի մեղմ են քան նույն քանակի էթանոլի օգտագործման դեպքում[7]։ Սկզբնական ախտանիշների անցնելուն պես, սկսում են ախտանիշների հաջորդ խումբը, որը դրսևորվում է մեթանոլի օգտագործումից 10-ից 30 ժամ հետո, և կարող են ներառել տեսողության պղտորություն կամ լիարժեք կորուստ, ացիդոզ, ուղեղի կճեպի արյունազեղում, որը հազվադեպ, բայց լուրջ բարդություն[8][9]։ Հետևյալ ախտանիշները ֆորմիատի թունավոր քանակների կուտակումն է արյան մեջ, և կարող է բերել մահվան շնչական անբավարարության պատճառով։ Ֆիզիկալ հետազոտությամբ կարող է հայտնաբերվել հաճախացած շնչառություն, և աչքի հետազոտությամբ կարող է հայտնաբերվել բբերի լայնացում, տեսաներվի սկավառակի գերարյունություն և ցանցաթաղանթի այտուց։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթանոլը շատ թունավոր է մարդկանց համար։ 10 մլ մեթանոլ խմելու դեպքում այն վերածվում է մրջնաթթվի, որը կարող է բերել անվերադարձ կուրության, վնասելով տեսողական նյարդը։ 15 մլ մեթանոլը մահացու է[1]։ Չնայած միջին մահացու չափաքանակը 100 մլ է (3.4 հեղուկ ունցիա (fl oz)) (օրինակ` 1-2 մլ մաքուր մեթանոլ կգ քաշին[10]։ Մեթանոլի թույլատրելի դեղաչափը 0.5 մգ/կգ/օրը[11]։
Երբեմն էթանոլին մեթանոլ ավելացնելով դենատուրացնում են (տեխնիկական սպիրտ), որի պատճառով էլ դառնում է թունավոր։ Արդյունքը հայտնի է մեթիլացված սպիրտ անունով ("meths" բրիտանական անգլերենով, "metho" ավստրալիական ժարգոն, սրանք պետք չէ շփոթել "meth" ի հետ, որը մեթամֆետամինի և մեթադոնի տարածված հապավումն է Բրիտանիայում և ԱՄՆ-ում)։
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթանոլի թունավորումն ունի երկու մեխանիզմ։ Առաջինը, որ մեթանոլը (անկախ թե մուտք է գործում օրգանիզմ մարսողական ուղով, ներշնչմամբ կամ մաշկով ներծծմամբ), ինչպես էթանոլային թունավորման ժամանակ, կարող է լինել մահացու ԿՆՀ ընկճող հատկություն ունենալու հաշվին։ Երկրորդը, տոքսիֆիկացիայի գործընթացքում, լյարդում ալկոհոլ դեհիդրոգենազ ֆերմենտի կողմից մեկնարկվող գործընթացում մրջնալդեհիդից մետաբոլիզվում է մրջնաթթվի (որը ներկա է ֆորմիատի ձևով)[8]։ Մեթանոլը ալկոհոլ դեհիդրոգենազի (ԱԴՀ) միջոցով փոխարկվում է ֆորմալդեհիդի և ֆորմալդեհիդն էլ ալդեհիդ դեհիդրոգենազի (ԱԼԴՀ) միջոցով փոխարկվում է մրջնաթթվի (ֆորմիատ)։ Ալդեհիդ դեհիդրոգենազի միջոցով փոխարկումը ֆորմիատի, ընթանում է ամբողջությամբ, առանց մրջնալդեհիդի հայտնաբերելի մնացորդների[12]։ Ֆորմիատը թունավոր է, քանի որ այն ընկճում է միտոքոնդրիալ ցիտոքրոմ C օքսիդազը, բերելով բջջային մակարդակով թթվածնաքաղցի և մետաբոլիկ ացիդոզի, մի շարք նյութափոխանակային շեղումնեի հետ մեկտեղ[13]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթանոլային թունավորումը կարող է բուժվել ֆոմեպիզոլով, կամ եթե անհասանելի է, էթանոլով[8][14][15]։ Երկու դեղորայքներն էլ լինելով մրցակցային ինհիբիտորներ, ընկճում են ալկոհոլ դեհիդրոգենազի ազդեցությունը մեթանոլի վրա։ Էթանոլը, ալկոհոլային խմիչքների ակտիվ բաղադրիչը, գործում է ինչպես մրցակցային ինհիբիտոր, ավելի արդյունավետ ձևով կապվելով և հագեցնելով ալկոհոլ դեհիդրոգենազ ֆերմենտը լյարդում, խոչընդոտելով մեթանոլի կապումը։ Մեթանոլը արտազատվում է երիկամներով, առանց փոխարկվելու ավելի թունավոր մրջնալդեհիդի և մրջնաթթվի։ Ալկոհոլ դեհիդրոգենազը էթանոլը վերածում է ացետալդեհիդի, որը նվազ թունավոր միացություն է[8][16]։ Հավելյալ բուժումը մետաբոլիկ ացիդոզի ժամանակ ներառում է նատրիումի հիդրոկարբոնատ, մեթանոլը և ֆորմիատը արյունից մաքրելու համար կատարում են հեմոդիալիզ կամ հեմոդիաֆիլտրացիա[8]։ Ֆորմիատի նյութափոխանակությունը ակտիվացնելու նպատակով կիրառվում է ֆոլինաթթու կամ ֆոլաթթու[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել են մեթանոլային կայունության դեպքեր, ինչպես Մայքլ Մալլոյինը, ում 1930ականներին փորձել են թունավորել բայց ձախողվել է[17]։
Դեկտեմբերի 16ին Իրկուտսկում տեղի է ունեցել զանգվածային թունավորում՝ մարմնի համար նախատեսված կեղծված լոսյոն խմելուց հետո, քանի որ պիտակի վրա նշված էթանոլի փոխարեն այն պարունակել է մեթանոլ, ինչի արդյունքում մահացել է 75 մարդ։ Նախքան այս դեպքը, չնայած երկրում ալկոհոլային թունավորման երկարամյա խնդիրներին և լոսյոնի շշի վրա նշված նախազգուշացումներին, որ այն անվտանգ չէ խմելու համար, այս մարզում մարմնի լոսյոնը աղքատ մարդկանց կողմից օգտագործվում էր ինչպես օղու էժան փոխարինող[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Kruse, JA (October 2012). «Methanol and ethylene glycol intoxication». Critical Care Clinics. 28 (4): 661–711. doi:10.1016/j.ccc.2012.07.002. PMID 22998995.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Beauchamp, GA; Valento, M (September 2016). «Toxic Alcohol Ingestion: Prompt Recognition And Management In The Emergency Department». Emergency Medicine Practice. 18 (9): 1–20. PMID 27538060.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.cdc.gov/niosh/ershdb/emergencyresponsecard_29750029.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0397.html
- ↑ 5,0 5,1 5,2 Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 794. ISBN 9780323448383. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Clary, John J. (2013). The Toxicology of Methanol (անգլերեն). John Wiley & Sons. էջ 3.4.1. ISBN 9781118353103. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ National Institute for Occupational Safety and Health (2008 թ․ օգոստոսի 22). «The Emergency Response Safety and Health Database: Methanol». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Schep LJ, Slaughter RJ, Vale JA, Beasley DM (2009). «A seaman with blindness and confusion». BMJ. 339: b3929. doi:10.1136/bmj.b3929. PMID 19793790. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Permpalung N, Cheungpasitporn W, Chongnarungsin D, Hodgdon TM (Oct 2013). «Bilateral putaminal hemorrhages: serious complication of methanol intoxication». N Am J Med Sci. 5 (10): 623–4. doi:10.4103/1947-2714.120804. PMC 3842708. PMID 24350079.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Methanol Poisoning Overview». Antizol. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Methanol (CASRN 67-56-1) Արխիվացված 2012-12-05 Wayback Machine
- ↑ McMartin KE, Martin-Amat G, Noker PE, Tephly TR (1979). «Lack of a role for formaldehyde in methanol poisoning in the monkey». Biochem. Pharmacol. 28 (5): 645–9. doi:10.1016/0006-2952(79)90149-7. PMID 109089.
- ↑ Liesivuori J, Savolainen H (September 1991). «Methanol and formic acid toxicity: biochemical mechanisms». Pharmacol. Toxicol. 69 (3): 157–63. doi:10.1111/j.1600-0773.1991.tb01290.x. PMID 1665561.
- ↑ Casavant MJ (Jan 2001). «Fomepizole in the treatment of poisoning». Pediatrics. 107 (1): 170–171. doi:10.1542/peds.107.1.170. PMID 11134450. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Brent J (May 2009). «Fomepizole for ethylene glycol and methanol poisoning». N Engl J Med. 360 (21): 2216–23. doi:10.1056/NEJMct0806112. PMID 19458366.
- ↑ Voet, Donald, Judith G. Voet, and Charlotte W. Pratt. Fundamentals of Biochemistry: Life at the Molecular Level. 5th ed. Hoboken, NJ: Wiley, 2008. Print
- ↑ Blum, Deborah (2011). The Poisoner's Handbook. Penguin Books. p. 231. 014311882X.
- ↑ Isachenkov, Vladimir (2016 թ․ դեկտեմբերի 19). «Alcohol poisoning death toll in Russian city rises to 49». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում |
---|