Կարլ Վիման
Կարլ Վիման անգլ.՝ Carl Wieman | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1951[1][2][3] (73 տարեկան) Corvallis, Օրեգոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ակադեմիկոս և educational theorist |
Գործակից | Սթենֆորդի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ[4] և Stanford Graduate School of Education?[4] |
Հաստատություն(ներ) | Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Միչիգանի համալսարան, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[5], Սթենֆորդի համալսարան[4] և Լաբորատոր աստղաֆիզիկայի միացյալ ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և գիտական կռթություն[4] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան (1977)[4], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1973)[4] և Corvallis High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Թեոդոր Հենշ |
Պարգևներ | |
Կայք | profiles.stanford.edu/carl-wieman(անգլ.) և experts.colorado.edu/display/fisid_105375 |
Carl Wieman Վիքիպահեստում |
Կարլ Վիման (անգլ.՝ Carl Wieman, մարտի 26, 1951[1][2][3], Corvallis, Օրեգոն, ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանի ամերիկացի ֆիզիկոս և կրթական գործիչ է, իսկ ներկայումս Կորնելի համալսարանի պրոֆեսոր է[17]։ 2001 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էրիկ Ալին Քորնելիի և Վոլֆգանգ Քեթերլեի հետ) «Ալկալիների ատոմների նոսր գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսատ ստանալու և կոնդենսատների հատկությունների հիմնարար հետազոտությունների համար»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիմանը ծնվել է Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքում՝ Օր Վիմանի և Էլիսոն Մարջորի Ֆրայի ընտանիքում։ Ավարտել է Կորվալիսի միջնակարգ դպրոցը[18][19]։ Նրա հայրական պապը՝ Հենրի Նելսոն Վիմանը, գերմանական ծագումով կրոնական փիլիսոփա է եղել[20]։
Ավագ դպրոցից հետո նա դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող։ Դասախոսությունների ընդհանուր դասընթացն ավարտելուց հետո տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան Թեոդոր Հենշի ամբիոն, որտեղ՝ 1977 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը։ Դրանից հետո նա աշխատել է Միչիգանի համալսարանում և այնտեղ 1979 թվականին դարձել է պրոֆեսորի ասիստենտ։ Այստեղ նա հանդիպել է Սառա Գիլբերտին, ով աշխատել է նրա հետ որպես ուսանող։ 1984 թվականին նա տեղափոխվել է Բոլդեր և աշխատել Կոլորադոյի համալսարանում և ամուսնացել է Սառա Գիլբերտի հետ, որն այդ ժամանակ նույնպես ավարտել էր իր թեկնածուականը։ 1987 թվականին դարձել է Կոլորադոյի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։
1995 թվականին, Կոլորադոյի Բոլդերի համալսարանում գտնվելու ժամանակ, նա և Էրիկ Ալին Քորնելը արտադրել են առաջին իսկական Բոզե-Այնշտայնի կոնդենսատը, իսկ 2001 թվականին նրանք և Վոլֆգանգ Քեթերլեն (հետագա BEC ուսումնասիրությունների համար) արժանացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[21]։
1998 թվականին նրան շնորհվել է Լորենցի մեդալ։ 2004 թվականին նա ճանաչվել է Միացյալ Նահանգների տարվա լավագույն պրոֆեսոր բոլոր դոկտորական և հետազոտական համալսարանների շարքում[22]։
Վիմանը ներկայումս համատեղ աշխատում է որպես ֆիզիկայի պրոֆեսոր Սթենֆորդի բարձրագույն կրթության դպրոցում, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանի ճարտարագիտական դպրոցում։ 2020 թվականին Վիմանը արժանացել է Իդանի մրցանակի (Yidan Prize) կրթության հետազոտությունների ոլորտում «STEM կրթության նոր տեխնիկայի և գործիքների մշակման գործում ունեցած ներդրման համար»[23]։
Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Donley, Elizabeth A.; Neil R. Claussen; Simon L. Cornish; Jacob L. Roberts; Eric A. Cornell; Carl E. Wieman (2001 թ․ հուլիսի 19). «Dynamics of Collapsing and Exploding Bose−Einstein Condensates». Nature. 412 (6844): 295–299. arXiv:cond-mat/0105019. Bibcode:2001Natur.412..295D. doi:10.1038/35085500. PMID 11460153. S2CID 969048.
- Matthews, Michael R.; B.P. Anderson; P.C. Haljan; D.S. Hall; C.E. Wieman; E.A. Cornell (1999). «Vortices in a Bose-Einstein Condensate». Phys. Rev. Lett. 83 (13): 2498–2501. arXiv:cond-mat/9908209. Bibcode:1999PhRvL..83.2498M. doi:10.1103/PhysRevLett.83.2498. S2CID 535347.
- Walker, Thad; David Sesko; Carl Wieman (1990). «Collective Behavior of Optically Trapped Neutral Atoms». Phys. Rev. Lett. 64 (4): 408–411. Bibcode:1990PhRvL..64..408W. doi:10.1103/PhysRevLett.64.408. PMID 10041972.
- Tanner, Carol E.; Carl Wieman (1988). «Precision Measurement of the Hyperfine Structure of the 133Cs 6P3/2 State». Phys. Rev. A. 38 (3): 1616–1617. Bibcode:1988PhRvA..38.1616T. doi:10.1103/PhysRevA.38.1616. PMID 9900545.
- Wieman, Carl, (2014). "Stop Lecturing Me", Scientific American, July 15, 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://profiles.stanford.edu/carl-wieman
- ↑ https://experts.colorado.edu/display/fisid_105375
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 2001 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/rwwood/
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ Davisson-Germer Prize in Atomic or Surface Physics — APS.
- ↑ Arthur L. Schawlow Prize in Laser Science — APS.
- ↑ https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/education.cfm
- ↑ Mervis, Jeffrey (2013 թ․ օգոստոսի 28). «Carl Wieman Takes Physics, Education Jobs at Stanford». sciencemag.org. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Oregon Secretary of State: Notable Oregonians: Carl E. Wieman - Physicist, Nobel Winner».
- ↑ «Obituary: Alison Marjorie Fry Wieman '40 | Antioch College». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Henry Nelson Wieman». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «U.S Professor of the Year Awards - 2004 National Winners». www.usprofessorsoftheyear.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Limited, Stepworks (2020 թ․ սեպտեմբերի 23). «Yidan Prize Laureates 2020». Yidan Prize Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}
: Text "Professor Carl Wieman, Ms Lucy Lake and Ms Angeline Murimirwa were awarded for their contribution to STEM and women’s education" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carl Wieman's blog at ScientificBlogging.com
- including the Nobel Lecture December 8, 2001 Bose-Einstein Condensation in a Dilute Gas; The First 70 Years and Some Recent Experiments
- Globe and Mail Article
- Carl E. Wieman patents at Patent Genius
- Group photograph taken at 'Lasers '95 including (right to left) Marlan Scully, Theodor W. Hänsch, Carl E. Wieman, and F. J. Duarte.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վիման» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով