Լևոն Մկրտչյան (բժիշկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մկրտչյան (այլ կիրառություններ)
Ծնվել է | մայիսի 8, 1938 (86 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ և ուռուցքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1972) |
Անդամակցություն | ԽՄԿԿ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Լևոն Նիկիտի Մկրտչյան (մայիսի 8, 1938, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990): ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ (1987), ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս (2005):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Մկրտչյանը ծնվել է 1938 թվականին Կիրովաբադում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961-1977 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1977-1999 թվականներին եղել է Ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն, 1999 թվականից՝ քաղցկեղի կանխարգելման լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրիոնային լաբորատորիայի ղեկավար[1]։ Զբաղվում է չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման հարցերով։ Ստեղծել է բազմարժեք սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ[2][3]։ 1982-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ բժշկական գիտական ընկերությունների խորհրդի նախագահ, 1996 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե սկավառակ» (ԱՄՆ), 1995
- Քեմբրիջի «Ոսկե աստղ», 1996
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Актуальные вопросы онкологии, Ереван: 1982.
- Патология соединительной ткани при ревматических болезнях, Ереван: Айастан, 1983 (համահեղինակ)
- Рак. Проблемы, перспективы предупреждения и лечения, Ереван: 1986.
- Опухоли яичников, Ереван: 1986. (համահեղինակ)
- Патогенетические подходы к профилактике и терапии опухолей, Ереван: Айастан, 1988 (համահեղինակ)
- Геоонкопатология злокачественных новообразований желудочно-кишечного тракта, Ереван: 1989. (համահեղինակ)
- Интерфероны в онкологии, Ереван: 1989.(համահեղինակ)
- Морфологическая диагностика дисгормональных и опухолевых заболеваний эндометрия, Ереван: Айастан, 1991. (համահեղինակ)
- Патогенетические основы противодействия опухолевому росту в эксперименте и в клинике, Ереван: Луйс, 1993. (համահեղինակ)
- Շաքարային դիաբետի ժամանակակից հարցեր, Երևան։ Հայաստան, 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ալֆրեդ Մկրտչյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ «Պատմական ակնարկ | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». armedin.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- Մայիսի 8 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գանձակ քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ուռուցքաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ