Իվան Անդրուսյակ
Իվան Անդրուսյակ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1968[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Verbovets', Կոսովի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Պարգևներ | |
Կայք | dyskurs.narod.ru |
Իվան Միխայլովիչ Անդրուսյակ (ուկրաիներեն՝ Іва́н Миха́йлович Андруся́к, դեկտեմբերի 28, 1968[1], Verbovets', Կոսովի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, գրաքննադատ, էսսեիստ, թարգմանիչ։
Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 28-ին Կոսովյան շրջանի Վերբովեց գյուղում։
1990-ական թվականներին գրական ասպարեզ է մուտք գործել որպես «Նովայա Դեգեներացիա» գրական խմբավորման անդամ։ Համարվում է 1990-ականների սերնդի երևելի բանաստեղծներից մեկը։
1992 թվականին լույս է տեսել Իվան Անդրուսյակի «Դեպրեսիայի սինդրոմ» բանաստեղծական ժողովածուն։ 1996-2004 թվականներին հրատարակվել են «Թունավոր ձայն», «Շարգա», «Վերադարձ դեպի Գալապագոս», «Չվող այգին», «Ծառեր և ջրեր», «Սխտորի հյութ» գրքերը։
Կատարել է բազմաթիվ թարգմանություններ լեհական, ամերիկյան գրականությունից։
2004-2009 թվականներին մանուկների համար լույս է ընծայվել վեց գիրք։
Անդրուսյակի գրելաոճը հատկանշվում է մետաֆորիզմով, որը որակվել է որպես «լողացող սեմանտիկա»։ Տարբեր գրական մրցանակների դափնեկիր է[3]։
Իվան Անդրուսյակը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երբ ելնում է վեր ճանապարհը քո...»; «Թողնում եմ, ներում։ Թախիծ անսահման...»; «Ծաղկում է արդեն սալորին նորից...»; «Մի լսիր. այդ լռությունն է, որ չի լռում...»; «Եկավ իրոք։ Մի լսիր։ Մի զղջա զուր:...»; «Ձեռագրերն այս կանանց պես հրճվում են տրվում...»; «Դեմքերին ոսկեթույր բուրավետ պեպեններ...»; «Եթե էլ ոչ ոք չլինի...»։ Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 10-25։ Թարգմ.՝ Լիլիթ Սեյրանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pen.org.ua/members/andrusyak-ivan-myhajlovych
- ↑ https://comin.gov.ua/news/viznacheno-laureativ-premii-imeni-lesi-ukrainki-za-literaturno-mistetski-tvori-dlya-ditey-ta-yunatstva
- ↑ Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 9։
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Ուկրաինացի մանկագիրներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Լեհերենից ուկրաիներեն թարգմանիչներ
- Անգլերենից ուկրաիներեն թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ