Գրասիելա Իտուրբիդե
Գրասիելա Իտուրբիդե | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ María Graciela del Carmen Iturbide Guerra |
Ծնվել է | մայիսի 16, 1942[1][2][3][…] (82 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Escuela Nacional de Artes Cinematográficas? |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Թեմաներ | լուսանկարչություն |
Պարգևներ | |
Ամուսին | Manuel Rocha Díaz? |
Զավակներ | Manuel Rocha Iturbide?[7] և Mauricio Rocha?[8] |
Կայք | gracielaiturbide.org(անգլ.)(իսպ.) |
Graciela Iturbide Վիքիպահեստում |
Գրասիելա Իտուրբիդե (իսպ.՝ Graciela Iturbide, մայիսի 16, 1942[1][2][3][…], Մեխիկո, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասիելան եղել է ընտանիքի տասներեք երեխաներից ավագը։ Սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին կից կինեմատոգրաֆիայի համալսարանական կենտրոնում (UNAM): 1970 թվականին եղել է Մանուել Ալվարես Բրավոյի օգնականը։ Լուսանկարչության բնագավառում նրան առաջնորդել են Անրի Կարտիե Բրեսոնը, Յոզեֆ Կուդելկան, Սեբաստիան Սալգադոն։
Մեքսիկայից բացի, որտեղ Իտուրբիդեն ամենից շատ լուսանկարչությամբ զբաղվել է Խուչիտան դե Սարագոսա քաղաքում, աշխատել է նաև Պանամայում, Արգենտինայում, Հնդկաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նրա որդիներից մեկը` Մանուել Ռոչա Իտուրբիդեն (ծնվել է 1963 թվականին), կոմպոզիտոր է։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտուրբիդեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980 թվականին Օախակա քաղաքում։ Հետագայում նրա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Պոմպիդուի կենտրոնում՝ Փարիզում (1982), Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում (1990), Մոնտեռեյի Ժամանակակից արվեստի թանգարանում (1996), Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում (1998), Բուենոս Այրեսի կերպարվեստի թանգարանում (2000), Գեթիիի թանգարանում (2007-2008) և այլն։ 2009 թվականին Մադրիդում տեղի է ունեցել լուսանկարչի հետահայաց ցուցահանդեսը։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eyes to fly with: portraits, self-portraits, and other photographs/ Fabienne Bradu, ed. Austin: University of Texas Press, 2006
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Յուջին Սմիթ մրցանակ (1987), Հիգաշիկավա միջազգային մրցանակ (Հոկայդո, 1990), Հասելբլադ» միջազգային մրցանակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Medina С. Graciela Iturbide. London; New York: Phaidon, 2001
- Gili M. Graciela Iturbide. London: Phaidon, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Graciela Iturbide (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Graciela Iturbide — 2008.
- ↑ 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119194139 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
- ↑ http://www.lanacion.com.ar/1938141-graciela-iturbide-las-huellas-del-dolor
- ↑ El Invitado de RFI - Mauricio Rocha pone en escena la fotografía de Graciela Iturbide en París — 2022.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասիելա Իտուրբիդե» հոդվածին։ |
|