Բոնավենտուրա Կավալիերի
Բոնավենտուրա Կավալիերի Bonaventura Cavalieri | |
---|---|
Ծնվել է | 1598[1][2][3][…] Միլան[4] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1647[1][2][5] Բոլոնիա, Պապական մարզ[4] |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, կրոնավոր և աստվածաբան |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, ֆիզիկա[6] և աստղագուշակություն[6] |
Ալմա մատեր | Պիզայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և իտալերեն[1] |
Գիտական ղեկավար | Բենեդետտո Կաստելի |
Եղել է գիտական ղեկավար | Pietro Mengoli? |
Հայտնի աշակերտներ | Stjepan Gradić? և Stefano degli Angeli? |
Bonaventura Cavalieri Վիքիպահեստում |
Կավալերի (Bonaventura Francesco Cavalieri) Բոնավենտուրա (1598[1][2][3][…], Միլան[4] - նոյեմբերի 30, 1647[1][2][5], Բոլոնիա, Պապական մարզ[4]), իտալացի մաթեմատիկոս։ Գ. Գալիլեյի հանձնարարականով 1629 թվից զբաղեցրել է Բոլոնիայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը։ «Երկրաչափություն» աշխատությունում (1635 թ.) մշակել է մակերեսներ և ծավալներ որոշելու նոր, այսպես կոչված, «անտրոհելիների» մեթոդը։
Կավալիերին անտրոհելիներ անվանում էր հարթ պատկերի միմյանց զուգահեռ լարերը և մարմնի միմյանց զուգահեռ հարթ հատույթները։ Մուծել է անտրոհելիների «ամբողջական գումար» հասկացությունը։ Երկու «ամբողջական գումարների» անտրոհելիների հարաբերությունը դարձավ երկու որոշյալ ինտեգրալների հարաբերության սաղմնային ձև։ Կավալերի աշխատանքները մեծ դեր են խաղացել անվերջ փոքրերի հաշվի կազմավորման առաջին փուլում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кавальери Бонавентура // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնավենտուրա Կավալիերի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 279)։ |
- 1598 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1647 մահեր
- Բոլոնիա քաղաքում մահացածներ
- Պիզայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Իտալացի աստղագետներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Իտալացի ֆիզիկոսներ