Աֆրիկական Մեծ լճեր
Աֆրիկական Մեծ լճեր | |
---|---|
Տեսակ | group of lakes? |
Երկիր | Բուրունդի, Զամբիա, Քենիա, ԿԴՀ, Մալավի, Մոզամբիկ, Ռուանդա, Տանզանիա, Ուգանդա և Եթովպիա |
Կազմված է | Կիվու (լիճ), Վիկտորիա լիճ, Տանգանիկա լիճ, Նյասա լիճ, Ալբերտ և Էդուարդ (լիճ) |
Աֆրիկական Մեծ լճեր, Աֆրիկայի խոշորագույն լճերից մեկը գտնվում է Արևելաաֆրիկական բեկվածքների գոտում և նրա շրջակայքում։ Ներառված է Վիկտորիա լիճը`մեծությամբ աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճը, և Տանգանիկան` երկրորդը աշխարհում տարածքով և խորությամբ։ Մեծ տերմինը փոխառված է ամերիկական Մեծ լճերից։
Լճերի ցանկը` տեղաբաշխված մեծից փոքր հերթականությամբ.
Ոմանք Մեծ լճերի շարքին են դասում միայն Վիկտորիա, Ալբերտ և Էդուարդ լճերը, քանի որ միայն այդ երեք լճերը հոսք ունեն դեպի Սպիտակ Նեղոս[1] :
Տանգանիկան և Կիվուն ունեն հոսք դեպի Կոնգո գետի համակարգ, իսկ Մալավին դեպի Զամբեզի` Շիր գետի միջոցով։ Ռուդոլֆ լիճն անհոսք է[2]։
Ռուկվա և Մվերու լճերը գտնվում են Տանգանիկա լճից ոչ հեռու, սակայն չեն դասվում Աֆրիկական Մեծ լճերի շարքին, չնայած որ երկուսը միասին մակերեսով ավելի մեծ են, քան Էդուարդ և Կիվու լճերը։
Այս լճերում են գտնվում մարդկությանը հայտնի ձկնատեսակների մոտ 10%-ը։ Ինչպես նաև Վիկորիա, Տանգանիկա և Նյասա լճերը միասին պարունակում են ամբողջ աշխարհի քաղցրահամ ջրերի քառորդ մասը։
Այժմ այս լճերը մաքրվում են բոլոր վնասակար ազդեցություններից։
Մեծ լճերի տարածաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարածաշրջանը աշխարհում ամենախտաբնակ տարածքներից մեկն է, այնտեղ ապրում է մոտ 107 միլիոն մարդ։ Անցյալում, հրաբխային ակտիվության արդյունքում, Աֆրիկայի այս հատվածում է գտնվել աշխարհի լավագույն արոտավայրերից մեկը։ Չնայած հասարակածային գոտում գտնվելուն` ունի համեմատաբար մեղմ կլիմա, քանի որ ծովի մակարդակից բարձր է։
Բնակչության խտության և գյուղատնտեսական մթերքի ավելցուկի հետևանքով Մեծ լճերի շրջանը պատմականորեն բաժանված է եղել մի շարք փոքր պետությունների միջև, որոնցից ամենահզորներն են եղել Ռուանդան, Բուրունդին, Բուգանդան, Բունորոն։
Նեղոսի ակունքի երկարատև փնտրտուքների արդյունքում այս տարածաշրջանը երկար ժամանակ գտնվել է եվրոպացիների ուշադրության կենտրոնում։ Այստեղ ժամանած առաջին եվրոպացիները միսիոներներ էին, ովքեր մեծ դեր չեն ունեցել տեղաբնիկների քրիստոնեացման գործում, բայց նրանք են բացահայտել տարածաշրջանը` հետագա գաղութացման համար։
Արտաքին աշխարհի հետ կապը հանգեցրել է մի շարք ավերիչ համաճարակների առաջացմանը, որոնցից տուժել են ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները։ Դրա արդյունքում տարածաշրջանի բնակչությունը որոշ շրջաններում կրճատվել է մինչև 60%։ Միայն 1950-ական թվականներին տարածաշրջանի բնակչությունը հասել է նախագաղութային մակարդակին։
Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմներ և բռնության դրսևորումներ, որոնք խանգարել են աղքատության հաղթահարմանը, միայն Քենիան և Տանզանիան պայմանականորեն կարող են բացառություն համարվել[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Топ 30 — озера Африки». must-see.top (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ https://www.zambiatourism.com/destinations/lakes/lake-tanganyika/
- ↑ https://www.unhcr.org/cgi-bin/texis/vtx/search
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дмитревский Ю. Д., Олейников И. Н. Озёра Африки / Ю. Д. Дмитревский, И. Н. Олейников. — Л.: Гидрометеоиздат, 1979. — 184, [32] с. — 35 000 экз. (обл.)
- Jean-Pierre Chrétien. The Great Lakes of Africa: Two Thousand Years of History trans Scott Straus
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկական Մեծ լճեր» հոդվածին։ |
|