1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանիիրավաբանական ֆակուլտետը, 1947 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ 1947-1951 թվականներին աշխատել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստրություններում։ 1949 թվականից սկսել է դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Եղել է դեկան (1957-1964), պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ (1963-1970)։ 1971 թվականին նշանակվել է «պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի» ամբիոնի վարիչ։
«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) ուսումնասիրության մեջ խորհրդային գաղափարախոսության դիրքերից փորձել է ցույց տալ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ արևմտյան տերությունների վերաբերմունքը հայկական հարցին, լուսաբանել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումը Ազգերի լիգայում, հայկական հարցը 1918-1920 թվականների խորհրդա-թուրքական հարաբերություններում։ «Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922» (1967) աշխատության մեջ քննել է Հայաստանի միջազգային-իրավական վիճակը, նրա փոխհարաբերությունները Անտանտի երկրների, Խորհրդային Ռուսաստանի հետ և այլ հարցեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 522)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։