Թոմաս Բյուիկ
Թոմաս Բյուիկ անգլ.՝ Thomas Bewick | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1753[1][2] կամ օգոստոսի 12, 1753[3] |
Ծննդավայր | Mickley, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1828[4][1][5][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Գեյթսհեդ, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | թռչնաբան, նկարիչ-փորագրող, նկարիչ, նկարազարդող, փայտ փորագրող, copper engraver, պատմաբան և փորագրիչ |
Ժանր | փորագրություն և փորագրություն |
Թեմաներ | բնություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Mother Goose’s Melody? |
Աշակերտներ | John Jackson? |
Զավակներ | Jane Bewick? |
Thomas Bewick Վիքիպահեստում |
Թոմաս Բյուիկ[7] (անգլ.՝ Thomas Bewick, օգոստոսի 10, 1753[1][2] կամ օգոստոսի 12, 1753[3], Mickley, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 8, 1828[4][1][5][…], Գեյթսհեդ, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն) անգլիացի նկարիչ, փորագրել է փայտի և պղնձի վրա, վերականգնել է պոլիտիպաժային արվեստն Անգլիայում՝ կիրառելով նոր մեթոդներ[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Բյուիկը պղնձի վրա փորագրել սովորել է Բիելբիի մոտ, իսկ փայտի վրա փորագրել սովորել է ինքնուրույն։ Փայտի փորագրության ոլորտում առաջին անգամ ներկայացել է 1775 թվականին՝ ծառի վրա փորագրված որսորդական շան պատկերով, ինչի համար պարգևատրվել է Լոնդոնի պալատական արվեստի միության կողմից[9]։
Ստեղծել է կոշտ փայտանյութ ունեցող ծառերի լայնակի կտրվածքի վրա փորագրելու եղանակը։ Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ «Փայտի փորագրության տեխնիկայում նրա նորարարությունները հնարավորություն են տվել փայտե կլիշեների օգնությամբ հասնել հստակ ու բազմազան նրբերանգների և, ավելին, կատարելագործել է պղնձի փորագրության գործիքները»[9]։
Ստեղծել է նկարազարդումներ «Չորսոտանիների ընդհանուր պատմություն» և «Բրիտանիայի թռչունների պատմություն» երկհատորյա գրքերի համար։ Բացի այդ՝ դրվագազարդել է անգլիացի դասականների և կենդանիների կյանքի հետաքրքիր դրվագների մասին պատմող գրքեր[9]։
Ստեղծել է քանդակներ Ռ․ Բյորնսի և Եզոպոսի առակների թեմաներով[10].
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Բյուիկի անվանվել են հետևյալ թռչունները․
- Փոքր կարապ (Cygnus bewickii)
- Բյուիկի երկարապոչ եղնջատու (Thryomanes bewickii)
Թանգարաններ, որտեղ ցուցադրվում են Բյուիկի աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդմոնթոն պատկերասրահ, Կանադա
- Նյուքասլ-աթոն-Թայնի կենտրոնական գրադարան, Մեծ Բրիտանիա
- Բրիտանական թանգարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
- Նյուբերրիի գրադարան, Չիկագո, ԱՄՆ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thomas Bewick (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Thomas Bewick — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 54
- ↑ Бевик // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ 9,0 9,1 9,2 «Бевик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Дьяченко А. Английская книжная иллюстрация XIX века // Юный художник. — 1988. — № 3. — С. 18—21.