Jump to content

Մետաէթիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:52, 15 Ապրիլի 2022 տարբերակ, 87.241.188.132 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մետաէթիկա, նեոպազիտիվիզմի կողմից բարոյականության փիլիսոփայական տեսությունը նշանակելու համար ներմուծված հասկացություն՝ ի հակադրություն նորմատիվ բարոյականության, վերցրած բարոյական խնդիրներից վերացարկված տեսքով։ Մետաէթիկայի նորմատիվ բարոյականության հակադրումը նեոպոզիտիվիստների կողմից կապված է բարոյական դատողությունները գիտական եղանակով հիմնավորելու հնարավորության նրանց ժխտման հետ և միաժամանակ պայմանավորված է ցանկացած բարոյական համոզմունքի և սկզբունքների նկատմամբ «չեզոք» բարոյականության փիլիսոփայություն ստեղծելու նրանց ձգտմամբ։ Մետաէթիկայի ոլորտը, նեոպազիտիվիստների տեսակետից, պետք է սահմանափակվի բարոյական լեզվի տրամաբանության վերլուծությամբ, բարոյական տերմինների և դատողությունների նշանակության պարզաբանմամբ։

Այս բոլոր մեթոդաբանական խնդիրները, որոնք իրոք մեծ նշանակություն ունեն բարոյագիտության համար ամբողջությամբ վերցրած, նեոպոզիտիվիստները ջանում են լուծել ձևական-տրամաբանական ճանապարհով, որից օգտվում է առօրեա բարոյագիտությունը։

Մետաէթրիկայի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում մետաէթիկայի կողմից առաջ քաշված դրույթները լրջորեն քննադատվել են։ Մասնավորապես խորհրդային հոգեբանները նշում էին, որ մետաէթիկայի մակերեսային, ոչ պատմական մոտեցումը բարոյականության հետզոտմանը, հասարակության մեջ նրա սոցիալական բնույթի և գործառույթների վերլուծության բացակայությունը պայմանավորում է նեոպոզիտիվիստների բարոյագիտության գիտական անարգասավետությունը։ Բացի դրանից, բարոյական լեզվի զուտ նկարագրական ուսումնասիրությունը նեոպոզիտիվիստներին բերում է բուրժուական գիտակցության որոշ վերապրուկների, ինչպես նաև նրան բնորոշ ինդիվիզուալիզմի, նիհիլիզմի և դոգմատիզմի և այլնի անքննադատ ներմուծմանը բարոյագիտական տեսության մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. С. Кон - Этический словарь