Jump to content

Պիոս IX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոս IX
լատին․՝ Pius PP. IX
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1792(1792-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրՍենեգալիա, Պապական մարզ[4]
Մահացել էփետրվարի 7, 1878(1878-02-07)[2][3][5][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն
ԳերեզմանTomb of Pius IX
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Պապական մարզ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և դիվանագետ
Ծնողներհայր՝ Conte Girolamo Mastai Ferretti?[7], մայր՝ Caterina Solazzi?[7]
Զբաղեցրած պաշտոններՀռոմի Պապ, cardinal priest?, Archbishop of Spoleto? և Roman Catholic Bishop of Imola?
Ստորագրություն
Изображение автографа
 Pius IX Վիքիպահեստում

Պիոս IX (անգլ.՝ Pius, աշխարհիկ անունը՝ կոմս Ջովաննի Մարիա Մաստաի Ֆերետտի (անգլ.՝ Mastai-Ferretti ) (1792-1878), Հռոմի պապ 1846 թվականից։ Իտալիայում բռնկված ազգային-ազատագրական շարժումների ընթացքում (տես Իտալական բուրժուական հեղափոխություն 1848-1849) Պապական մարզում իրականացրել է չափավոր բարենորոգումներ, կազմել կառավարություն լիբերալների մասնակցությամբ։ Իտալական հանրապետության հռչակելուց հետո (1849) Պիոս IX-ը զրկվել է աշխարհիկ իշխանությունից։ Հանրապետության տապալումից հետո անցել է պետության գլուխ և վարել հետադիմական քաղաքականություն։ «Սիլլաբուս կամ Մեր ժամանակի կարևոր մոլորությունների ցուցակ» էնցիկլիկայով (1864) հանդես է եկել դեմոկրատիայի և առաջադեմ հասարակական մտքի դեմ։ 1870 թվականին վերացվել է Պապական մարզը։ Պիոս IX-ը չի համաձայնվել այդ վիճակի հետ և ծագել է «հռոմեական հարցը», որը լուծվել է 1929 թվականին՝ Լատերանի պայմանագրերով։ 9-րդ դարում եզել է Փարիզի կոմունայի ակտիվ հակառակորդներից։ Նա է հռչակել կույս Մարիամի անարատ հղիության, պապի անսխալականության դոգմաները։ 1854 թվականին հրատարակել է «Համառոտագիր» հայ ժողովրդի վերաբերյալ, որտեղ հայ եկեղեցուն մեղադրել է «հերձվածողության» և «մոլորության» մեջ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։