1915 (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1915 (այլ կիրառումներ)
1915 անգլ.՝ 1915 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Կարին Հովհաննիսյան[2] |
Սցենարի հեղինակ | Կարին Հովհաննիսյան |
Դերակատարներ | Սիմոն Աբգարյան, Անժելա Սարաֆյան, Սամուել Փեյջ, Նիկոլայ Քինսկի, Ջիմ Փիդոք և Դեբրա Քրիստոֆերսոն |
Երաժշտություն | Սերժ Թանկյան |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Տևողություն | 82 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«1915», հոգեբանական թրիլլեր, դրամա, որի ռեժիսորն ու սցենարիտը Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են։ Ֆիլմի պրոդյուսերներն են Հովհաննիսյանը, Մուհիբյանը և Թերի Լեոնարդը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սամուել Փեյջը և Նիկոլայ Քինսկին։ Ֆիլմը վերաբերվում է հայոց ցեղասպանությանը, որը հերքված և ընդունված չէ Թուրքիայի կողմից[3][4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց առեղծվածային ռեժիսորը Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի եղեռնի զոհերին։ Քանի որ ներկայացման թեման վիճաբանական էր, մտքի հակառակորդները շրջափակում են թատրոնը և այդպիսի տարօրինակ իրադարձությունները վախ են տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռեժիսորի մտահղացումը բավական վտանգավոր է[5], և անցյալի հոգիներն ամենուր են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմոն Աբգարյան - Սիմոն
- Անժելա Սարաֆյան - Անժելա
- Սամուել Փեյջ - Ջեյմս
- Նիկոլայ Քինսկի - Թոնի
- Ջիմ Փիդոք - Ջեֆրի
- Սանի Սուլջիչ - Գաբրիել
- Դեբրա Քրիստոֆերսոն - Լիլիան
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«1915»-ը Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմն է։ Հովհաննիսյանը Family of Shadows-ի հեղինակն է[6], նա նաև գրել է Los Angeles Times, The New York Times և այլ ամսագրերի համար։ Մուհիբյանը գրող և կատակերգու է, ում աշխատանքները հայտնվել են Slate, The Weekly Standard և բազմաթիվ այլ տեղերում։ Նա նաև աշխատել է Սթենֆորդի համալսարանի Հովերի ինստիտուտում։
Հովհաննիսյանը և Մուհիբյանը համագործացում են կինոարտադրության ոլորտում ավելի քան տասը տարի։
Ֆիլմն արտադրվել է Bloodvine Media, Strongman և mTuckman Media կինոընկերությունների կողմից[7]։ Ֆիլմը տեղայնացրել են iNexxus Digital Marketing Agency և PRodogy Public Relations ընկերությունները[8]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական պրեմիերան կայացել է Մաքսիմ Գորկու անվան Թատրոնում (Բեռլին, Գերմանիա) 2015 թվականի ապրիլի 5-ին։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 17-ին, իսկ Հայաստանում՝ ապրիլի 25-ին՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ օրը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը գրել է Գրեմմիի մրցանակակիր, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, ով հայտնի System of a Down ռոք խմբի վոկալիստն է[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt3781762/
- ↑ http://www.imdb.com/title/tt3781762
- ↑ Kieser, Hans-Lukas; Schaller, Dominik J. (2002), Der Völkermord an den Armeniern und die Shoah [The Armenian genocide and the Shoah] (German), Chronos, էջ 114, ISBN 3-0340-0561-X
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Toynbee, Arnold (2000), Sarafian, Ara (ed.), The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915–1916: Documents Presented to Viscount Grey of Falloden (uncensored ed.), Princeton, NJ: Gomidas, էջեր 635–49, ISBN 0-9535191-5-5
{{citation}}
: Missing|author1=
(օգնություն) - ↑ «Thriller '1915' to Hit Theaters & VOD This April».
- ↑ Hovannisian, Garin (2011), The Family of Shadows, Harper Collins Publishers
- ↑ «Film "1915" To Shed Light on Forgotten Genocide of 1.5 Million Armenians in Ottoman Turkey».
- ↑ «AG Campaign Joins Forces with iNexxus Digital Marketing Agency». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «'1915'։ The first film of the centennial».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «1915» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- «1915» ֆիլմը Internet Movie Database կայքում
|