Jump to content

Լեհերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Լեհերեն Վիքիպեդիա
Wikipedia polskojęzyczna
URL՝pl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԼեհերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում26 սեպտեմբեր 2001 թ.
Հոդվածների թիվ՝1 629 691
Էջերի թիվ՝3 781 093
Խմբագրումների թիվ՝74 646 353
Գրանցված մասնակիցներ՝1 331 974
Ակտիվ մասնակիցներ՝4149
Ադմինիստրատորներ՝100
Խորություն:34.4

Լեհերեն Վիքիպեդիա (լեհ.՝ Wikipedia polskojęzyczna), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի լեհերեն տարբերակն է։ Բացվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 26-ին։ Հոդվածքների քանակով (947 369) 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ բոլոր լեզուների բաժինների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 2-րդը՝ սլովոնական լեզուների բաժիններում՝ զիջելով միայն Ռուսերեն Վիքիպեդիային[1]։ Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Լեհերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Լեհերեն Վիքիպեդիայի տասնամյակին նվիրված լոգո
Լեհերեն Վիքիպեդիան DVD-ի վրա

Լեհերեն Վիքիպեդիան սկզբնական շրջանում ի հայտ է եկել որպես ինքնուրույն նախագիծ wiki.rozeta.com.pl դոմեյնի շրջանակներում։ 2002 թ.-ի հունվարի 12-ին Անգլերեն Վիքիպեդիայի հիմնադիրների առաջարկությամբ կայքը http://pl.wikipedia.com, իսկ հոկտեմբերի 22-ին http://pl.wikipedia.org դոմեյնով ընդգրկվել է միջազգային ծրագրի տիրույթում։ Կիբերհանցագործությունները կանխելու նպատակով Լեհերեն Վիքիպեդիային է պատկանում նաև www.wikipedia.pl դոմեյնը, որտեղից էլ եկել է pl.wikipedia.org վիքիհղումը։

Լեհերեն Վիքիպեդիայում բազմաթիվ հոդվածներ ստեղծվել են բոտերի կողմից։ 2005 թ.-ի հուլիսի 5-ին tsca.bot բոտը ծրագրավորվել էր ներբեռնել պաշտոնական վիճակագրություն ֆրանսիական, լեհական և իտալական մունիցիպալիտետների և պաշտոնական էջերի մասին։ Մի քանի մասվա ընթացքում բոտը ներբեռնեց ավելի քան 40 000 հոդված։

Լեհերեն Վիքիպեդիայի ամբողջ պարունակությունը 2005 թվականին առաջին անգամ ձայնագրվել է DVD-ի վրա։ Սակայն ձայնագրողը Վիքիպեդիայի տնօրինության հետ պայմանագիր չուներ, այդ իսկ պատճառով DVD-ն ճանաչվեց անօրինական։ Վերաձայնագրումը կատարվեց 2006 թվականի հունիսին, այնուհետև՝ 2007 թ.-ի հուլիսին[2]։

2008 թվականին բանաստեղծ Յարոսլավ Լիպշիցը ներկայացրեց «Mnemotechniki» ժողովածուն, որը պարունակում էր արձակ բանաստեղծություններ Լեհերեն Վիքիպեդիայից[3]։

2010 թ-ի սեպտեմբերի 28-ին Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով առաջ անցավ լեհերեն Վիքիպեդիայից, սակայն վերջինս մի քանի ժամվա ընթացքում վերադարձրեց իր նախկին հորիզոնականը։ Այնուհետև ստեղծված հոդվածների ընդլայնումների հաշվին Իտալերեն Վիքիպեդիան նորից դարձավ չորրորդը։ Հետագայում վերջիններս մի քանի անգամ փոփոխվել են հորիզոնականներով։

2010 թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2011 թ.-ի մայիսի 12-ը Լեհերեն Վիքիպեդիան դեռևս զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը հոդվածների քանակով։ 2011 թ.-ի հոկտեմբերի 27-ին նա իջավ վեցերորդ հորիզոնական՝ հինգերորդ հորիզոնականը զիջելով Իսպաներեն Վիքիպեդիային. նոյեմբերի 12-ից սկսած մինչև նոյեմբերի 20-ը Լեհերեն Վիքիպեդիան մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ հորիզոնականում էր։ Ի վերջո Իսպաներեն Վիքիպեդիայից կարողացավ առաջ անցնել վերջինից 5 հազար հոդվածով։ Բայցի վերջո զիջեց վեցերորդ հորիզոնականը Իսպաներեն Վիքիպեդիային։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածների թվի աճը Լեհերեն Վիքիպեդիայում

Այսօր՝ 29 Սեպտեմբերի 2024-ին Վիքիպեդիայի լեհերեն բաժինը ունի 1 629 691 հոդված։ Գրանցված են 1 331 974 մասնակից, նրանցից 4149 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 100 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 74 646 353-ը։

Թեմատիկ կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ Լեհերեն Վիքիպեդիան ուներ շուրջ 630 000 հոդված, որոնցից…

  • Լեհական բնակավայրեր - 45 888 (կարծում են, որ դրանցից միայն 6000-ն են մարդիկ ստեղծել)
  • Ֆրանսիական բնակավայրեր - ավելի քան 36 360
  • Աստերոիդներ - ավելի քան 15 000
  • Իտալական մունիցիպալիտետներ - ավելի քան 8100
  • Անավարտ հոդվածներ մարդկանց մասին - ավելի քան ‎16 450 (բոլոր հոդվածները ստեղծվել են մարդկանց կողմից)
  • Երկնային մարմիններ - ավելի քան 7030
Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները
Անգլերեն Հոլանդերեն Գերմաներեն Ֆրանսերեն Շվեդերեն Իտալերեն Իսպաներեն Ռուսերեն Լեհերեն Ճապոներեն
6 889 027 2 168 341 2 946 074 2 638 243 2 595 267 1 883 951 1 981 317 2 001 737 1 629 691 1 431 687
Բոլոր բաժիններում ընդհանուր կա 63 730 087 հոդված և էջ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]