Մանկության տարիներին խաղացել է ՍտոբրեչիՊրիմորաց և ՎրանիչիՕմլադինաց ակումբներում։ ՍպլիտիՀայդուկ ակադեմիա ընդունվել է 2010 թվականին։ 17 տարեկանից ցածր խաղացողների երիտասարդական թիմի կազմում նա խաղում էր աջ թևում, ընդգրկվելով այնտեղ 15 տարեկան հասակում։ Նա ընդգրկվել է ակումբի 19 տարեկանների կազմում, խաղալով որպես պաշտպան և կիսապաշտպան։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին իր նորամուտը կատարեց թիմի հիմնական կազմում, ընդդեմ ԶագրեբիԴինամո ակումբի, փոխարինման դուրս գալով 57-րդ րոպեին` Մարկո Բենցունայի հետ[3][4][5]։ Իոսիպը դարձավ ակումբի ամենաերիտասարդ խաղացողը 16 տարեկանում 6 ամսականում և 27 օրականում[6]։