Jump to content

Ռիչարդ Էյր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ռիչարդ Էյր
Ծնվել էմարտի 28, 1943(1943-03-28)[1][2][2][…] (81 տարեկան)
ԾննդավայրԲարնստապլ, Դևոն, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼինկոլն Քոլեջ, Փիթերհաուս և Շերբորն դպրոց
Պարգևներ
IMDbID 0264236


Սըր Ռիչարդ Էյր (անգլ.՝ Richard Eyre . ծնվ. մարտի 28, 1943, Բարնսթեյփլ, Դևոն, Մեծ Բրիտանիա ), անգլիացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր։ 1997 թվականին թագուհու կողմից նրան շնորհվել է ասպետ-բակալավրի տիտղոս։

Որպես կինոռեժիսոր՝ Էյրը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել առաջին հերթին «Այրիս» (2001) ֆիլմի շնորհիվ, որի համար 2002 թվականին առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի, ինչպես նաև Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակների՝ «Լավագույն ադապտացված սցենար» և «Ալեքսանդր Կորդայի մրցանակ՝ տարվա ամենաակնառու բրիտանական ֆիլմի համար» անվանակարգերում։ Ռիչարդ Էյրի ռեժիսորական հիշարժան աշխատանքներից են նաև «Գեղեցկություն անգլիական ձևով» (2004 թ.), «Սկանդալային օրագիր» (2006 թ.) ֆիլմերը։

Կյանք և կարիերա

Կրթություն

Բարձրագույն առաջին կրթությունն ստացել է Քեմբրիջի համալսարանում։ Այնուհետև սովորել է Օքսֆորդի համալսարանի քոլեջում։

Աշխատանք թատրոնում

Էյրն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է թատրոնում աշխատելով։ 1967 - 1972 թվականներին եղել է Էդինբուրգի Royal Lyceum Theatre թատրոնի ռեժիսորը։

Առավել մեծ համբավի է հասել Մեծ Բրիտանիայի թագավորական ազգային թատրոնում աշխատելու ընթացքում (1987-1997 թթ.)։ Նա հաջողությամբ բեմադրել է շեքսպիրյան «Համլետ », « Ռիչարդ III», « Լիր արքա» ողբերգությունները։ Օպերային բեմադրություններից ամենաուշագրավը « Տրավիատան» է, որը բեմադրել է 1994 թվականին Անժելա Գեորգեուի հետ։

Կինոաշխատանք

Մեծ Բրիտանիայի թագավորական ազգային թատրոնի տնօրենի պաշտոնը Ռիչարդ Էյրը համատեղել է հեռուստատեսային աշխատանքի հետ ( BBC ): Նկարահանել է վավերագրական ֆիլմ Ֆոլկլենդյան հակամարտության մասին, որն արժանացել է ազգային BAFTA մրցանակի։

Իր ռեժիսորական կարիերայի ընթացքում Էյրը նկարահանել է երկու տասնյակից ավելի ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են «Այրիս»-ը (2001), «Գեղեցկություն անգլիական ձևով»-ը (2004), «Սկանդալային օրագիր»-ը (2006)։

Ռիչարդ Էյրի ֆիլմագրություն

Տարի Հայերեն վերնագիր Դեր
1970 թ Ամենօրյա խաղեր ռեժիսոր, պրոդյուսեր
1971 թ Հոյակապ ներկայացումներ ռեժիսոր
1981 թ Բալի այգին ռեժիսոր
1983 թ Ploughman's Lunch ռեժիսոր
1983 թ Անփույթ կապեր ռեժիսոր
1984 թ Ծիծաղի տուն ռեժիսոր
1985-2002 թթ Երկրորդ էկրան ռեժիսոր
1988 թ Ավերվածը ռեժիսոր
1992 թ Ներկայացում ռեժիսոր
1995 թ Առանց պատերազմի ռեժիսոր
2001 թ Այրիս ռեժիսոր, սցենարիստ
2004 թ Գեղեցկություն անգլիական ձևով ռեժիսոր, պրոդյուսեր
2006թ Սսկանդալային օրագիր տնօրեն
2008 Ուրիշ տղամարդ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2009 թ Տասը րոպեանոց պատմություններ տնօրեն
2012 թ Փուչ թագ ռեժիսոր, սցենարիստ
2014 թ Կարմեն ռեժիսոր
2014 թ Ֆիգարոյի հարսանիքը ռեժիսոր
2015 թ Տարազավորողը ռեժիսոր
2017թ Օրենք երեխաների մասին ռեժիսոր
2018 թ Լիր արքա ռեժիսոր

Կինոմրցանակներ և պարգևներ

  • 2002 թ. - Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի հավակնորդ՝ «Այրիս» ֆիլմի համար։
  • 2002 թ. Բրիտանական կինոակադեմիայի երկու անվանակարգեր. «Լավագույն ադապտացված սցենար» և Ալեքսանդր Կորդայի մրցանակ «Տարվա լավագույն բրիտանական ֆիլմի համար» - «Այրիս» ֆիլմի համար։
  • 2007 թ. Բեռլինի կինոփառատոնում նրա «Սկանդալային օրագիր» ֆիլմն արժանացել է հանդիսատեսի մրցանակին՝ Teddy Audience Award:
  • 2007 թ.՝ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի հավակնորդ՝ «Ալեքսանդր Կորդայի մրցանակ «Տարվա լավագույն բրիտանական ֆիլմի համար» անվանակարգում - «Սկանդալային օրագիր» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ