Jump to content

Լորենցո Լոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լորենցո Լոտտո
իտալ.՝ Lorenzo Lotto
Ծնվել է1480[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5]
Վախճանվել է1556[1][6]
Մահվան վայրԼորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5]
Ազգությունիտալացի
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ
ՈճԲարձր վերածնունդ[7] և մաներիզմ[7]
Ժանրկրոնական նկարչություն[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAllegory of Virtue and Vice?, Portrait of a gentleman in his studio?, Susanna and the Elders? և Suardi Chapel?
 Lorenzo Lotto Վիքիպահեստում

Լորենցո Լոտտո (իտալ.՝ Lorenzo Lotto, 1480[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5] - 1556[1][6], Լորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5]), վենետիկյան խոշոր գեղանկարիչներից մեկը։ Արվեստում և հոգևոր ոլորտում փոխզիջման չգնացող Լորենցո Լոտտոն ապրել է անհանգիստ կյանք և հաճախ է ունեցել նյութական դժվարություններ։ Չենթարկվելով իշխող ոճերին, Լոտտոն ճանապարհորդում է՝ փնտրելով պատվիրատուներ, որոնք կկարողանային հասկանալ և գնահատել իր աշխատանքները։ Կարճ հաջողությունից հետո նա մոռացվեց, իսկ Վենետիկում ծաղրի ենթարկվեց[8]։

19-րդ դարի ավարտին (1895) Լոտտոն նորից ճանաչվեց լայն հասարակության կողմից արվեստաբան Բեռնարդ Բերենսոնի կողմից[9]։ Բերենսոնի կարծիքով՝ «16-րդ դարը հասկանալու համար Լոտտոյին ճանաչելը նույնքան կարևոր է, որքան Տիցիանին»[8]։

Լոտտոյի կենսագրության և ստեղծագործական ուղու վերակագնումը հիմնված է նրա նամակագրության վրա, հատկապես՝ Բերգամո մեկնելու հետ կապված։ Իր շատ աշխատանքներ Լոտտոն ստորագրում և թվագրում էր[10]։

Կենսագրություն

Լորենցո Լոտտոն ծնվել է 1480 թվականին Վենետիկում[11] և այնտեղ անց է կացրել իր մանկությունն ու երիտասարդությունը[10]։ Վենետիկում նա ստացել է իր նախնական գեղագիտական կրթությունը։ Ջորջո Վազարին գրում է, որ «որոշ ժամանակ Բելլինիին ընդօրինակող Լոտտոն, ի վերջո հարեց Ջորջոնեի ոճին»[12]։ Լոտտոյի ստեղծագործությունների հետազոտողները, սակայն, գտնելով նմանություն երկու նկարիչների վաղ աշխատանքների ոճի մեջ[10]՝ ենթադրում են, որ նա եղել է Ալվիզե Վիվարինիի աշակերտը։ Բայց Բելլինին լինելով ճանաչված և նշանակալի վենետիկյան վարպետ՝ ունեցել է իր ազդեցությունը Լոտտոյի վրա։ Երիտասարդ նկարիչը հնարավորություն ուներ ծանոթանալու նաև իր ժամանակի հյուսիսային գեղանկարչության հաջողություններին. 1494-1495 թվականներին, (հնարավոր է) նաև 1506—1507 թվականներին, Վենետիկում է գտնվել Դյուրերը, իսկ գերմանացի գեղանկարչի փորագրությունները ստացել էին լայն տարածում Ալպերից դեպի հարավ։ Հնարավոր է Լոտտոն Դյուրերից ընդօրինակել է դետալների ռեալիստական պատկերումը, և միաժամանակ՝ գերբնական երևույթների խանդավառությունը։ Պայծառ լույսը, փայլող գույները, հստակ ուրվագծերը Լոտտոյի ստեղծագործություններում հյուսիսային գեղանկարչությանը բնորոշ հատկանիշներ են։ Ոճն այնպիսի նկարիչների, որոնցից է Չիմա դա Կոնելյանոն, Լոտտոյին ավելի մոտ է, քան Ջորջոնեի, Բելլինիի և նրա աշակերտների գեղանկարը՝ մեղմ լույսով պարուրված եզրագծերով[13]։

Տրևիզո

Անառակության և առաքինության այլաբանություն, 1505

1503-1504 թվականների միջև Լոտտոն առաջին անգամ որպես գեղանկարիչ հիշատակվում է Տրևիզոյում, որտեղ նա ստանում է իր առաջին կարևոր պատվերը և ճաշակում առաջին հաջողությունը։ Գավառական քաղաքի մշակութային կյանքը պտտվում էր եպիսկոպոս Բեռնարդո դե Ռոսսիի բակում, որը լրացնում էին գիտնականներ ու գեղանկարիչներ[13]։ Եպիսկոպոսի դիմանկարը[it], իրականացված Լոտտոյի կողմից 1505 թվականին, իր «սուր պսիխոլոգիզմով գուշակում է ապագայի պատկերը»[14]։ Դե Ռոսսիի նկարի համար Լոտտոն ստեղծեց բարդ «կափարիչ» այլաբանություն, նման «Ողջախոհության այլաբանությանը[it]», նույնպես նկարված մոտ 1505 թվականին, լի առեղծվածային սիմվոլներով[15]։

Տիրամայրը Ռոսարիում

Տրեվիզոյին մոտ Տիվերոնի Սուրբ Քրիստինայի եկեղեցու համար Լոտտոն 1505 թվականին ստեղծեց խորան[it]։ Խորանի կենտրոնական մասում ներկայացված է Մարիամ Աստվածածինը նորածնի հետ, շրջապատված սրբերով, Աստվածածնի ներկայացման ձևը, այսպես կոչված Սուրբ զրույց։ Անտարակույս է այդ բեմական կերպարի կապը Բելլինիի «Սբ. Զաքարիայի եկեղեցական բեմի» և Ջորջոնեի «Կաստելֆրանկոյի խորանի» հետ։ Ավանդական պատկերագրությունը Լոտտոյի մոտ ստանում է նոր զարգացում։ Նկարիչը նահանջում է Սուրբ զրույցի սովորական մեկնաբանությունից։ Հայացքները, որոնցով փոխանակվում են պերսոնաժները, նրանց ժեստերը, կրում են անհանգստություն, ինչը ամրապնդվում է սառը լույսով և կտրուկ եզրագծերով[16]։

«Մարիամի մահը[it]» Ազոլոյի տաճարի համար և «Երիտասարդի դիմանկարը», (Արվեստի պատմության թանգարան (Վիեննա), Վիեննա) 1506 թվականին դարձան Լոտտոյի վերջին աշխատանքները Տրեվիզոյում[17]։

Մարկե և Հռոմ

Տիրամայրը մանկան հետ

Մի քանի տարիների ընթացքում նշանակալի հեղինակություն վաստակած նկարիչը 1506 թվականին դոմինիկյանների կողմից հրավիրվում է Մարկե Ռեկանատի։ Այդ վանականի կարգի հետ նա կապ է պահպանում մինչև իր օրերի վերջը։ 1508 թվականին Լոտտոն ավարտում է մեծ նախասրբի կերպարը Սրբ. Դոմենիկ եկեղեցու համար Ռեկանատիում (ներկայումս պահվում է քաղաքային պատկերասրահում)։ Աշխատանքն ամփոփում է Լոտտոյի առաջին ստեղծագործությունների շարքը, նկարիչը դառնում է հասուն վարպետ[17]։

Տրեվիզո կարճ վերադարձից հետո, 1509 թվականին Հուլիոս II-ի կանչով նա ուղևորվում է դեպի Հռոմ, որպեսզի մասնակցի Վատիկանի առաքելական պալատի[17] նախշազարդմանը։ Այստեղ նա աշխատում է Սոդոմայի և Բրամանտինոյի հետ, զարդանախշերը սակայն ոչնչացվեցին, քանի որ պահանջվեց տեղ ազատել Ռաֆայելի ստեղծագործությունների համար։

Որոշակի վստահությամբ կարելի է հռոմեական շրջանին դասել «Զղջացող Սուրբ Իերոնիմ[it]» գեղանկարը (1509, Սուրբ Հրեշտակի ամրոց), այդ թեմային նկարիչը անդրադարձել է 1506 թվականին (այդ նկարում արվեստաբանները նկատում են Գերմանիայի և Նիդերլանդների արտահայտչականության ազդեցությունը[18])։ Հռոմեական տարբերակը տարբերվում է իր ավելի պակաս «հյուսիսային», լուսավոր, բայց միաժամանակ հուզումնալի մարդակերպ ծառերով բնապատկերով։

Նկարչի ավելի ուշ նկարներից դատելով, նա եղել է Պերուջայում և Ֆլորենցիայում, որտեղ ծանոթացել է Պիետրո Պերուջինոյի և Ռաֆայելի ստեղծագործություններին։ Լոտտոն վերադառնում է Մարկե, ինչը հայտնի է պայմանագրից՝ կնքված 1511 թվականի հոկտեմբերի 18-ին նկարչի և Բարի Հիսուս Եղբայրության Էզի միջև։ Լոտտոն պարտավորվում է նկարել «Խաչից հանումը» Սուրբ-Ֆլորիանո եկեղեցու համար (ներկայումս գեղանկարը պահպանվում է տեղական գեղարվեստի պատկերասրահում)։

Բերգամո (1513—1526)

Սուրադիի ճառը Տրեսկոյում, Սբ. Կլարա

1513 թվականին Լոտտոն հաջողությամբ դիմակայում է մրցույթը այլ գեղանկարիչների հետ, ինչի արդյունքում Բերգամոյի դոմինիկյանների կողմից ընտրվում է իրականացնելու իրենց եկեղեցու (Chiesa dei Santi Domenico e Stefano) նախագահի կերպարը։ Նկարիչը ժամանում է քաղաք, որտեղ անցնում է նրա կյանքի ամենահանգիստ ու արգասաբեր տարիները[17]։ Ռոբերտո Լոնգիի կարծիքով Լոտտոն, ինչպես և Մորետտոն, Սավոլդոն և Մորոնին

… Տալով իր տուրքը „grand goût“ դարին, անտիկյան կողմնորոշվածությամբ, որն արտացոլված է Ռաֆայելի, Միքելանջելոյի կամ Տիցիանի ստեղծագործություններում, շարունակում է շարժվել այլ ուղիով և ի շնորհիվ իր ավելի արտահայտված մարդկայնության, ավելի բարեպաշտության, ավելի ճիշտ ու մանրազնին մտածված կոլորիտի <…>, պահպանել է մարդկանց և իրերի բնությունը լավագույնս հասկանալու տրամադրվածությունը, իսկ դա հավասարազոր է ինչպես անդեմ ամբոխին լուծվելու կարողությանը, այնպես էլ չտրորված ճանապարհով ինքնուրույն քայլելու հնարավորությանը՝ առանց միֆոլոգիագան ազդեցության[19]

1524 թվականին Լոտտոն պատվեր ստացավ Բերգամոյի հայտնի ընտանիքի ներկայացուցիչ կոմս Ջովաննի Բատտիստա Սուարդիից՝ զարդանախշելու ընտանեկան առանձնատան ժամատունը Տրեսկոյում[20]։ Սուարդի Քրիստոսի մատուռի որմնանկարը խաղողի վազի պատկերով մրցակցում է «իր միջնադարյան սիմվոլիկայի առեղծվածային տարօրինակությամբ»[21]։ Տեսարանները Սրբեր Վարվառայի, Կլարայի, Բրիգիտտայի վարքից համակցվում են Մարգարեների և Գուշակուհիների պատկերների հետ, որոնք կանխագուշակում էին Քրիստոսի հանդիսավոր հաղթանակի մասին[22]։ Սուրբ Կլարայի և Վարվառայի վարքի իրադարձությունները Լոտտոն Մեմլինգի նման (տես «Քրիստոսի չարչարանքները») մանրամասնորեն տեղակայել է ժամանակակից քաղաքային միջավայրում։

Ստեղծելով Սուրբ Բրիգիտտայի որմնանկարը, Լոտտոն, հետևելով ժամատան ինտերիերին (որտեղ պատերին կան երկու պատուհան և մեկ դուռ), ստիպված էր բաժանել այն երեք մասի։ Դրանցից յուրաքանչյուրին ներկայացված է մի քանի հատվածներ սրբի կյանքից։

Մի քանի աշխատանքներ

  • «Տիրամայրը նորածնի և մարտիրոսի Սբ. Պետրոսի հետ», 1503, Կոպադիմոնտե թանգարան, Նեապոլ
  • «Եպիսկոպոս Բեռնարդո դե Ռոսսիի դիմանկար», 1505, Կոպադիմոնտե թանգարան, Նեապոլ
  • «Այլաբանական կոմպոզիցիա», 1505, Վաշինգտոն
  • «Նավթի լամպով երիտասարդի դիմանկար», մոտ. 1506, Արվեստի պատմության թանգարան, Վենա
  • «Տիվերոնի խորան», 1506, Սուրբ Քրիստինա եկեղեցի, Տրեվիզո
  • «Անհայտ երիտասարդի դիմանկար», 1506, ՈՒֆիցցի, Ֆլորենցիա
  • «Քրիստոսի ողբումը», 1508, Կոմունալե պատկերասրահ, Ռեկանատի
  • «Բազմապատկեր Ռեկանատիից», 1508, Ամառանոց, Ռեկանատի
  • «Խորան Մարտինենգո», 1516, Բերգամո
  • «Լյուչիա Բրեմբատիի դիմանկար», մոտ 1518, Կարրարի ակադեմիա, Բերգամո
  • Խորան «Տիրամայրը գահին սրբերի հետ», 1521, Սբ. Բեռնարդոյի եկեղեցի, Բերգամո
  • «Սբ. Եկատերինայի միստիկ նշանադրությունը», 1523, Կարրարի ակադեմիա, Բերգամո
  • «Դրվագներ Սբ. Վարվառայի կյանքից», որմնանկար 1524-1525 թթ., (Բերգամոյից ոչ հեռու)
  • «Ճանապարհ դեպի Գոլգոֆու», 1526, Լուվր, Փարիզ
  • «Առյուծի ոսկե թաթով անծանոթի դիմանկար», 1527, Արվեստի պատմության թանգարան, Վենա
  • «Քրիստոսը և մեղսագործուհին», 1529, Լուվր, Փարիզ
  • «Անդրեո Օդոնեի դիմանկար», 1527, Թագավորական հավաքածու, Լոնդոն
  • Խորան «Սբ Նիկոլայը Բարիից փառքի մեջ», 1529, Եկեղեցի Սամտա Մարիա դե Կարմինե, Վենետիկ
  • «Տիրամայրը մանկան, Սբ. Եկատերինայի և Թովմաս առաքյալի հետ», 1530, Արվեստի պատմության թանգարան, Վենա
  • «Տիրամայրը մանկան և երկու հրեշտակների հետ», Պուշկինի անվան գեղարվեստի թանգարան, Մոսկվա
  • «Գրքով երիտասարդի դիմանկար», մոտ. 1530, Ակադեմիայի պատկերասրահ, Ֆլորենցիա
  • «Լուկրեցիա Վալյե», 1535, Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
  • «Մարսիկիո Կազոտտը կնոջ և հրեշտակի հետ», 1533, Պրադո, Մադրիդ
  • «Հովիվների խոնարհումը մանուկ Քրիստոսի առաջ», մոտ. 1534, Պատմության և արվեստի պետական թանգարան, Բրեշիա
  • «Ճարտարապետի դիմանկար», 1533 (?), մասնավոր հավաքածու
  • «Ավետում», 1535, Կոմունալե պատկերասրահ, Ռեկանատի
  • «Սբ. Քրիստափորը Սբ. Ռոհոմի և Սբ. Սեբաստիանի հետ», 1535, Առաքելական պալատ, Լորետո

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 MutualArt.com — 2008.
  3. 3,0 3,1 Trove — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://vocab.getty.edu/page/ulan/500015631
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb12072466d
  6. 6,0 6,1 6,2 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO0198_III
  7. 7,0 7,1 7,2 https://www.britannica.com/biography/Lorenzo-Lotto
  8. 8,0 8,1 Bernard Berenson — Lorenzo Lotto, Abscondita 2008.
  9. Жермен Базен. История истории искусства. От Вазари до наших дней. с 183
  10. 10,0 10,1 10,2 Zuffi, cit., pag. 8.
  11. Как указано в его завещании от 25 марта 1546 года.
  12. Giorgio Vasari, Vite de' più eccellenti pittori, scultori e architetti
  13. 13,0 13,1 Zuffi, cit., pag. 9.
  14. Дзуффи С. Большой атлас живописи. 1000 лет изобразительного искусства. с. 126
  15. De Vecchi-Cerchiari, cit., pag. 181.
  16. De Vecchi-Cerchiari, cit., pag. 182.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Zuffi, cit., pag. 10.
  18. См. Бенуа. История живописи… с. 387
  19. Лонги Р. От Чимабуэ до Моранди. с. 258
  20. Zuffi, cit., pag. 12.
  21. Бенуа А. История живописи всех времён и народов. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — Т. 2. — С. 394.(Бенуа, с. 394)
  22. Zuffi, cit., pag. 13.