Ալֆոնսո Դեյվիս
Դեյվիսը Բավարիա Մյունխենի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Alphonso Boyle Davies | ||
Քաղաքացիությունը |
Կանադա Լիբերիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 2000[1][2][3] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Buduburam, Կենտրոնական շրջան, Գանա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | վինգեր, ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2014 | Էդմոնտոն Սթրայքերս | ||
2015-2016 | Վանկուվեր Ուայթքեփս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016 | Ուայթքեփս 2 | 11 | (2) |
2016-2019 | Վանկուվեր Ուայթքեփս | 65 | (8) |
2019-ներկա | Բավարիա Մյունխեն II | 5 | (0) |
2019-ներկա | Բավարիա Մյունխեն | 13 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 | Կանադա Մ17 | 2 | (1) |
2016 | Կանադա Մ20 | 1 | (0) |
2017-ներկա | Կանադա | 17 | (5) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալֆոնսո Դեյվիս (անգլ.՝ Alphonso Davies, նոյեմբերի 2, 2000[1][2][3], Buduburam, Կենտրոնական շրջան, Գանա), կանադացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Կանադայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և ձախ պաշտպանի դիրքում[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանկուվեր Ուայթքեփս
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիսը Վանկուվեր Ուայթքեփսին միացել է 2015 թվականին։ 2016 թվականի փետրվարի 23-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը Ուայթքեփս 2-ի հետ[6]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով պայմանագիր է կնքել USL-ում հանդես եկող ակումբի հետ`15 տարեկան, 3 ամսական հասակում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց ապրիլի 3-ին`Պորտլենդ Տիմբերս 2-ի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 15-ին` ԼԱ Գալաքսի II-ի դեմ խաղում[8]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել USL-ում[9]։
Դեյվիսը Ուայթքեփսի առաջին թիմ հրավիրվեց 2016 թվականի Կանադայի առաջնության համար[10]։ Հունիսի 1-ին իր առաջին հանդիպումը անցկացրեց Վանկուվերի կազմում` փոխարինման դուրս գալով Օտտավա Ֆյուրիի դեմ խաղի 72-րդ րոպեին[11]։ 2016 թվականի հուլիսի 15-ին իր առաջին պայմանագիրը կնքեց Վանկուվեր Ուայթքեփսի հետ՝ նախատեսված մինչև 2018 թվականը[12]։ Նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով պայմանագիր կնքեց MLS-ի թիմի հետ և այդ պահին գործող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը MLS-ում։
Իր դեբյուտը MLS-ում Դեյվիսը նշեց 2016 թվականի հուլիսի 17-ին՝ Օռլանդո Սիթիի դեմ խաղում[13]՝ դառնալով մրցաշարի պատմության այդ պահին երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[14]։ Իր առաջին գոլը Վանկուվերի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Սպորտինգ Կանզաս Սիթիի դեմ խաղում[15]։ Սեպետեմբերի 25-ին՝ Կոլորադո Ռեպիդսի դեմ խաղում[16] Դեյվիսը դարձավ այդ պահին երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել MLS-ում[17]։ 2017 թվականի հոկտեմբերին նա The Guardian-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցանկում[18]։ Իր առաջին գոլը MLS-ում Դեյվիսը խփեց 2018 թվականի մարտի 5-ին՝ Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում[19][20]։ Հունիսի 10-ին նա գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օռլանդո Սիթիի դեմ խաղում[21][22]։
2018 թվականի հուլիսի 29-ին Դեյվիսը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մինեսոտա Յունայթեդի դեմ խաղում՝ 4-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23][24]։ Օգոստոսին Դեյվիսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Կանադայի առաջնության եզրափակչի Տորոնտոյի դեմ երկու խաղերում[25][26], սակայն Վանկուվերը պարտվեց ընդհանուր 7-4 հաշվով։ Սեպտեմբերի 2-ին կանադացին գոլ խփեց Սան Խոսե Էրթկվեյկսի դեմ խաղում՝ օգնելով Ուայթքեփսին հաղթել 2-1 հաշվով[27]։ Հոկտեմբերի 28-ին Դեյվիսը դուբլ ձևակերպեց Պորտլենդ Տիմբերսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[28][29]։ 2018 թվականին նա ճանաչվեց Վանկուվեր Ուայթքեփսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[30][31]։ Ակումբի կազմում Դեյվիսը անցկացրեց 81 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[32][33]։
Բավարիա Մյունխեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 25-ին Դեյվիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[34][35]՝ ակումբին միանալով 2019 թվականի հունվարի 1-ին[36][37]։ Բավարիան ֆուտբոլիստի համար վճարեց 13.5 միլիոն դոլլար, որը կարող էր աճել մինչև 22 միլիոն բոնուսների դեպքում[38][39][40]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 27-ին՝ փոխարինելով Կինգսլի Կոմանին Շտուտգարտի դեմ խաղում[41]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց մարտի 17-ին՝ Մայնց 05-ի դեմ խաղում[42][43]՝ դառնալով Ռոկե Սանտա Կրուզից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել մյունխենյան ակումբի կազմում[44][45]։ 2018-19 մրցաշրջանում Դեյվիսը անցկացրեց 6 հանդիպում[46]՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Բավարիային հաղթել Բունդեսլիգան[47][48]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Դեյվիսը փոխարինեց Թոմաս Մյուլերին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[49], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[50][51]։ Օգոստոսի 31-ին կանադացին գոլ խփեց Մայնց 05-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[52][53]։ Առաջին հանդիպումը Բավարիայի մեկնարկային կազմում Դեյվիսը անցկացրեց միայն հոկտեմբերի 26-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[54][55]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց նոյեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[56][57]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիսը ներկայացրել է Կանադան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականների կազմում։ 2016 թվականին նա ճանաչվեց Կանադայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան խաղացող՝ Մ17 և Մ20 հավաքականներում իր ելույթների շնորհիվ[58]։ 2017 թվականին Դեյվիսը կրկին ճանաչվեց Կանադայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[59]։
2017 թվականի հունիսի 6-ին Դեյվիսը ստացավ Կանադայի քաղաքացիություն և իրավասու դարձավ հանդես գալ Կանադայի ազգային հավաքականի կազմում[60]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 14-ին՝ Կյուրասաոյի դեմ խաղում[61]՝ 16 տարեկան հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Կանադայի հավաքականի կազմում[62][63]։
2017 թվականի հունիսի 27-ին Դեյվիսը ընդգրկվեց Կանադայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի վերջնական կազմում[64]։ Հուլիսի 8-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիական Գվիանայի դեմ խաղում[65][66]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբլիստը, ով գոլ է խփել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթում[67]։ Հուլիսի 12-ին Դեյվիսը գոլի հեղինակ դարձավ Կոստա Ռիկայի դեմ խաղում[68][69]։ Կանադան դուրս մնաց քառորդ եզրափակչից, իսկ Դեյվիսը դարձավ առաջնության միացյալ լավագույն ռմբարկուն[70], ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը[71] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[72]։
2017 թվականի սեպտեմբերի 3-ին Դեյվիսը հեռացվեց խաղադաշտից Ճամայկայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[73]։ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ամերիկյան Վիրջինյան կղզիների դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով[74]։ Հոկտեմբերի 17-ին՝ Դոմինիկայի դեմ խաղում Դեյվիսը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[75]։ 2018 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն կանադացի ֆուտբոլիստ[76][77][78]։
2019 թվականի ամռանը Դեյվիսը մասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթին[79][80][81]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կանադան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 3-2 հաշվով պարտվեց Հայիթիին[82][83]։ Սեպտեմբերի 11-ին Դեյվիսը խփեց Կուբայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[84]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[85]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ուայթքեփս 2 | 2016 | USL | 11 | 2 | — | 11 | 2 | |||||
Վանկուվեր Ուայթքեփս | 2016 | MLS | 8 | 0 | 4 | 0 | 3 | 1 | — | 15 | 1 | |
2017 | 26 | 0 | 2 | 2 | 4 | 1 | 1 | 0 | 33 | 3 | ||
2018 | 31 | 8 | 2 | 0 | — | 33 | 8 | |||||
Ընդհանուր | 65 | 8 | 8 | 2 | 7 | 2 | 1 | 0 | 81 | 12 | ||
Բավարիա Մյունխեն II | 2018–19 | Ռեգիոնալլիգա | 3 | 0 | — | 2 | 0 | 5 | 0 | |||
2019–20 | 3. Լիգա | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |||||
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | ||
Բավարիա Մյունխեն | 2018–19 | Բունդեսլիգա | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 |
2019–20 | 7 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 10 | 1 | ||
Ընդհանուր | 13 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 16 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 95 | 12 | 9 | 2 | 8 | 2 | 4 | 0 | 116 | 16 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[85]
Կանադա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 6 | 3 |
2018 | 3 | 0 |
2019 | 8 | 2 |
Ընդհանուր | 17 | 5 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հուլիսի 7, 2017 | Ռեդ Բուլ Արենա, Հարիսոն, ԱՄՆ | Ֆրանսիական Գվիանա | 3–0 | 4–2 | ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթ 2017 |
2. | 4–2 | |||||
3. | Հուլիսի 11, 2017 | BBVA Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ | Կոստա Ռիկա | 1–0 | 1–1 | |
4. | Սեպտեմբերի 10, 2019 | Տրուման Կոմպլեքս, Ջորջթաուն, Կայմաններ | Կուբա | 1–0 | 1–0 | ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի Լիգա |
5. | Հոկտեմբերի 15, 2019 | ԲՄՕ Ֆիլդ, Տորոնտո, Կանադա | Միացյալ Նահանգներ | 1–0 | 2–0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բավարիա Մյունխեն
- Բունդեսլիգա. 2018–19[47]
- Գերմանիայի գավաթ. 2018–19[86]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանադայի տարվա լավագույն Մ17 ֆուտբոլիստ. 2016[58], 2017[59]
- ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[71]
- ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի լավագույն ռմբարկու. 2017[70]
- ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի խորհրդանշական հավաքական. 2017[72]
- MLS All-Star. 2018[87]
- Վանկուվեր Ուայթքեփսի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[30]
- Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[76]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.uslchampionship.com/alphonso-davies
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ https://www.tsn.ca/alphonso-davies-laurent-duvernay-tardif-named-co-winners-of-2020-lou-marsh-trophy-1.1561451
- ↑ «Canada - A. Davies - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Whitecaps FC sign teenagers Matthew Baldisimo and Alphonso Davies to WFC2». www.whitecapsfc.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Portland Timbers 2 - Whitecaps FC 2, Apr 3, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Whitecaps FC 2 - Los Angeles Galaxy II, May 15, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «AlphonsoDavies is now the youngest player to ever score in the #USL! 👏 #VANvLA». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Whitecaps FC submit 20-man roster in advance of Wednesday's Amway Canadian Championship semifinal». www.whitecapsfc.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Ottawa Fury FC - Vancouver Whitecaps, Jun 2, 2016 - Canadian Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Whitecaps FC add 15-year-old Residency product Alphonso Davies to MLS roster». www.whitecapsfc.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Vancouver Whitecaps - Orlando City SC, Jul 17, 2016 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Youngster Alphonso Davies impresses in MLS debut for Whitecaps - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Sporting Kansas City - Vancouver Whitecaps, Sep 14, 2016 - CONCACAF Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Vancouver Whitecaps - Colorado Rapids, Sep 25, 2016 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Whitecaps' Alphonso Davies, 15, is second-youngest starter in MLS history». www.mlssoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ sport, Guardian. «Next Generation 2017: 60 of the best young talents in world football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Vancouver Whitecaps - Montreal Impact, Mar 5, 2018 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Vancouver Whitecaps 2, Montreal Impact 1 | 2018 MLS Match Recap». matchcenter.mlssoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Vancouver Whitecaps - Orlando City SC, Jun 10, 2018 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Alphonso Davies has goal, three assists to lead Whitecaps past Orlando City». Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Vancouver Whitecaps FC - Minnesota United FC, Jul 29, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich-bound Alphonso Davies destroys Loons as Whitecaps win». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Vancouver Whitecaps FC - Toronto FC, Aug 9, 2018 - Canadian Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Toronto FC - Vancouver Whitecaps FC, Aug 16, 2018 - Canadian Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Vancouver Whitecaps FC - San Jose Earthquakes, Sep 2, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Vancouver Whitecaps FC - Portland Timbers, Oct 28, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Emotional sendoff as Alphonso Davies plays final game as Vancouver Whitecap». Global News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 30,0 30,1 «BMO Player of the Year: Alphonso Davies». www.whitecapsfc.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Alphonso Davies named Whitecaps player of the year | The Province» (կանադական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich news: Alphonso Davies to train with Niko Kovac's first team | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern stars impressed by wonderkid Alphonso Davies». Bulinews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «FC Bayern sign Alphonso Davies until 2023». FC Bayern Munich (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich completes transfer for Canadian star Alphonso Davies | CTV News». www.ctvnews.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich sign Canadian wonderkid Alphonso Davies from Vancouver Whitecaps». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bayern Munich sign Canadian U-17 sensation for record fee». India Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Alphonso Davies: Bayern Munich sign 17-year-old for MLS record fee» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Vancouver Whitecaps' Alphonso Davies joins Bayern Munich for record $22 million transfer». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ CSmith1919 (2018 թ․ հուլիսի 25). «Bayern Munich makes Alphonso Davies signing official». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Bayern Munich - VfB Stuttgart, Jan 27, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Mar 17, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich 6-0 Mainz 05: James Rodriguez hat-trick helps champions retake Bundesliga lead» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Alphonso Davies nets first goal for Bayern Munich to become club's youngest scorer in 20 years». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Canadian teenager Alphonso Davies scores in Bayern Munich win - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Alphonso Davies | Football Stats | B.Munich | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 47,0 47,1 Reuters (2019 թ․ մայիսի 18). «Bayern Munich win Bundesliga with decisive goals from Robben and Ribéry». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Soccer: Bayern Munich win Bundesliga title for seventh successive season». Reuters (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Aug 31, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich 6-1 Mainz: Hosts win with six different scorers» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich - 1.FC Union Berlin, Oct 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Veth, Manuel; USA, Pro Soccer (2019 թ․ հոկտեմբերի 27). «Alphonso Davies earns first Bundesliga start in Bayern Munich's win over Union Berlin». Pro Soccer USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bayern Munich - Olympiacos Piraeus, Nov 6, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Champions League debut for Davies». FC Bayern Munich (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 58,0 58,1 «Davies and Rose win 2016 Canadian U-17 Players of the Year | Canada Soccer». canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 59,0 59,1 «Davies & Huitema named Canadian U-17 Players of the Year for Canada Soccer | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Alphonso Davies receives Canadian citizenship and first senior call-up to Canada». www.whitecapsfc.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canada - Curaçao, Jun 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canadian soccer phenom Alphonso Davies' talent belies his youth | The Star». thestar.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «At just 16yo, Alphonso Davies is the youngest player in #CANMNT history». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canada names nine MLS players to 23-man CONCACAF Gold Cup roster». www.mlssoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «French Guiana - Canada, Jul 8, 2017 - Gold Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Teen Alphonso Davies scores 2 in Canada's Gold Cup win | CBC Sports». CBC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canada walks away with win and lessons learned in Gold Cup opener - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Costa Rica - Canada, Jul 12, 2017 - Gold Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canada stays atop Group A with impressive 1:1 draw with Costa Rica at CONCACAF Gold Cup». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 70,0 70,1 «Alphonso Davies wins Young Player, Golden Boot and Best XI at Gold Cup 2017 | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 71,0 71,1 «Canada's Davies merits Young Player Award presented by Scotiabank». www.goldcup.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 72,0 72,1 «Canada's Alphonso Davies wins trio of Gold Cup awards». Sporting News. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canada - Jamaica, Sep 3, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «United States Virgin Islands - Canada, Sep 9, 2018 - CONCACAF Nations League Qualifikation - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Canada - Dominica, Oct 17, 2018 - CONCACAF Nations League Qualifikation - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 76,0 76,1 «Alphonso Davies honoured with 2018 Canadian Player of the Year award | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern Munich teenage sensation Alphonso Davies named Canadian Player of the Year». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Alphonso Davies named Canadian men's player of the year - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Canada Soccer announces squad for the 2019 Concacaf Gold Cup | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bayern's Alphonso Davies headlines Canada's Gold Cup squad - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Press, The Canadian (2019 թ․ մայիսի 30). «Bayern Munich winger Alphonso Davies headlines Canada's 23-man squad for the 2019 Gold Cup - TSN.ca». TSN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Haiti - Canada, Jun 30, 2019 - Gold Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Canada crashes out of Gold Cup quarters after coughing up lead to Haiti». www.cbc.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Cuba - Canada, Sep 11, 2019 - CONCACAF Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 85,0 85,1 «Alphonso Davies». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Reuters (2019 թ․ մայիսի 25). «Bayern Munich win German Cup after Lewandowski cuts down RB Leipzig». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «2018 MLS All-Star Roster». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվիսի պաշտոնական Տվիտերի էջը
- Դեյվիսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դեյվիսը transfermarkt-ում
- Դեյվիսը soccerbase.com-ում
- Դեյվիսը WhoScored.com կայքում
- Դեյվիսը Բավարիա Մյունխենի պաշտոնական կայքում
- Դեյվիսը Վանկուվեր Ուայթքեփսի պաշտոնական կայքում
- Դեյվիսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Դեյվիս» հոդվածին։ |
|
|
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գանայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Կանադայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կանադացի ֆուտբոլիստներ
- Վանկուվեր Ուայթքեփսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ